ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԱՍՆԱԿՑԵՔ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՄՐՑՈՒՅԹԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլը։
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կուրսն ավարտած ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն, մասնակցել են համալսարանական, հանրապետական կամ միջազգային գիտաժողովների, սեմինարների, ֆորումների, ներկայացրել զեկուցումներ, հանդես եկել հաղորդումներով, ելույթներով, արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի, դիպլոմների, հավաստագրերի, ունեն հրատարակված աշխատանքներ հանրապետական կամ միջազգային գիտական ամսագրերում, ինչպես նաև ցուցաբերել են հասարակական ակտիվություն, անդամակցում են ուսանողական ինքնակառավարման մարմիններին և ակտիվորեն ներգրավված են դրանց աշխատանքներում։
Մրցույթին մասնակցության դիմում-հայտի և համապատասխան փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ս․ թ․ հոկտեմբերի 12-ը։
Փաստաթղթերը խնդրում ենք ներկայացնել դեկանատներ։
Ժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի։ Ներբուհական մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր ոլորտում հաղթած մեկ թեկնածու կներկայացվի մրցույթի հանրապետական փուլին, որի արդյունքում հաղթող ուսանողները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով:
Մրցույթի բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

Scroll to Top
Գավառի պետական համալսարան