Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով սովորելու Կորդոբայի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ և հոգում է ճանապարհածախսը:
Դիմումներն ընդունվում են մինչև 2026թ. ապրիլի 26-ը։ Պահանջվող փաստաթղթերը (անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք) անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։
Կորդոբա քաղաքի և համալսարանի մասին պատմող տեսանյութը դիտելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=bTtbZivq7CY
Մաղթում ենք հաջողություն։