2025թ. հուլիսի 5-ին, ժամը՝ 12:00-ին կկայանա Գավառի պետական համալսարանի 2025 թվականի շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։
Հրավիրում ենք ԳՊՀ բակալավրիատի առկա և հեռակա բաժինների, ինչպես նաև մագիստրատուրայի շրջանավարտներին՝ ստանալու դիպլոմները։
Շրջանավարտներին խնդրում ենք ներկայանալ ժամը 11:30-ին՝ համապատասխան ֆակուլտետների դեկանատներ, ապա մասնակցել միջոցառմանը, որը տեղի կունենա ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մեծ դահլիճում։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին