ԳՊՀ-ում քննարկվեց Եվրոպական միության «ERASMUS +T-GREEN» ծրագրի շրջանակում ներդրվող նոր՝ «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը Գավառի պետական համալսարանը մշակելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ։ Ծրագրի կոնսորցիումի առաջարկով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով համալրվել է ՀՀ մագիստրոսական կրթական ծրագրերի ցանկը «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում», «Շրջանաձև տնտեսություն և կառավարում», «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում», «Կանաչ տնտեսության ռազմավարական կառավարում» կրթական ծրագրերով։
ԳՊՀ աշխատանքային թիմը քննարկեց նոր կրթական ծրագրի ուսումնական պլանը, առարկաների ցանկը, կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը, անհրաժեշտ ռեսուրսները, հստակեցվեցին բովանդակային և կազմակերպչական հարցեր։