ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հերթական ուսանողական գիտաժողովը։

Գիտաժողովին ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․

1. Անահիտ Վարդանյան՝ «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Բառագիտության տեսական նյութի ընդգրկումը միջին և ավագ դասարանների դասագրքերում», գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարսիկ Ներսիսյան,

2. Մերի Ղալակչյան՝ «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կնոջ կերպարը Վանո Սիրադեղյանի ստեղծագործության մեջ», գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյան,

3. Մարինե Տուդոյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Advantages and Limitations of AI- Personalized Teaching materials», գիտական ղեկավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյան,

4. Նարե Դավթյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Incorporating Culture into the EFL Classroom», գիտական ղեկավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյան։

Զեկուցումներն ուղեկցվեցին ակտիվ հարց ու պատասխանով, բովանդակալից քննարկումներով։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան