Գավառի պետական համալսարանի ուսանողները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի /ՃՇՀԱՀ/ դասախոսների և ուսանողների, ինչպես նաև Իտալիայի Միլանի պոլիտեխնիկի դասախոսների հետ միասին, Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացրին Գավառ քաղաքի պատմաճարտարապետական հետաքրքրություն ներկայացնող հուշարձանների, շինությունների ու տարածքների եռօրյա ուսումնասիրություն։ Կատարված ուսումնասիրության արդյունքում կազմվելու է Գավառի պատմաճարտարապետական շինությունների ցանկը, որը ներկայացվելու է համայնքին և հանրությանը։
ՃՇՀԱՀ պատվիրակները հյուրընկալվեցին Գավառի պետական համալսարանում։ Հյուրերին ողջունեց և նրանց կատարած աշխատանքը կարևորեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։
Հյուրերը եղան Գավառի պետական համալսարանի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում, որտեղ համալսաարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը ներկայացրեց թանգարանի ցուցանմուշները, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին։
ԳՊՀ ուսանողները, ովքեր մասնակցել էին հայրենի Գավառ քաղաքում ուսումնասիրություններ իրականացնող խմբի աշխատանքներին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից արժանացան հավաստագրերի։