Ս․ թ․ ապրիլի 7-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կայացավ Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի վերաբացման արարողությունը։ Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը ներկայացրեց գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, այնուհետև տեղի ունեցավ գրասենյակի պաշտոնական կայքի շնորհանդեսը։ Գրասենյակի գործունեությունը միտված է Եվրոպական հանձնաժողովի կողմից բարձրագույն կրթության, մասնագիտական ուսուցման, երիտասարդության և սպորտի զարգացման ոլորտներում իրականացվող ծրագրերին հայաստանյան բուհերի, այլ կրթական հաստատությունների, հայտատուների և շահառուների լայն շրջանակի մասնակցության խթանմանը։
Գավառի պետական համալսարանից միջոցառմանը մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։