‹‹ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ›› ՏԻՏՂՈՍԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՍԻՐԱՐՓԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի ‹‹Ռուսաց լեզու և գրականություն›› մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրարփի Գեղամի Մաթևոսյանը հաղթող ճանաչվեց «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում, որը կազմակերպել էին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։

2025 թվականի ընթացքում գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած, հետազոտության ոլորտում հաջողություններ արձանագրած 15 ուսանող ճանաչվեցին ‹‹Տարվա լավագույն ուսանող›› և պարգևատրվեցին շնորհակալագրերով, հուշանվերներով։

Ջերմորեն շնորհավորում ենք «Տարվա լավագույն ուսանող» ճանաչված Սիրարփի Մաթևոսյանին և մաղթում հետագա հաջողություններ։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան