Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Լազարյանը ակտիվ մանկավարժական պրակտիկայի ընթացքում Գավառի Պապին Ղանդիլյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպեց գրական-մշակութային միջոցառում՝ «Տերյան․ Մթնշաղից մինչև լուսաբաց» խորագրով։
Ցերեկույթին մասնակցում էին դպրոցի 8-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները։ Նրանք ներկայացրին Վահան Տերյանի քնարական ստեղծագործություններից հատվածներ, անդրադարձան բանաստեղծի կյանքի և գրական ժառանգության կարևոր դրվագներին։
Միջոցառման նպատակն էր աշակերտների օգնությամբ ու ջանքերով բացահայտել հայ դասական պոեզիայի գեղեցկությունը, արժևորել Վահան Տերյանի ստեղծագործությունները և նրա տեղը հայ գրականության մեջ։
«Այսօր մենք հարստացանք Վահան Տերյանի ստեղծագործությունների սքանչելի աշխարհում, զգացինք նրա սերը, թախիծն ու լռությունը։ Տերյանական տողերը մեզ հիշեցրին, որ անկեղծ խոսքը երբեք չի կորցնում իր ուժն ու զգացմունքայնությունը։ Թող Տերյանի պոեզիան շարունակի արձագանքել մեր հոգիներսում, մեզ սովորեցնի տեսնել գեղեցիկը մթնշաղից լուսաբաց»,- նշեց Աննա Լազարյանը։
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ մեկ անգամ ևս ընդգծելով հայ գրականության դասականների ազդեցությունը երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության ու գեղագիտական կրթության գործում։