ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ս. թ. մայիսի 5-ին Որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի շահակիցների և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի փորձագետների մասնակցությամբ։ Քննարկման առարկան մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտի գործընթացին և ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո հաստատություններում որակի ապահովման կառուցակարգերի շարունակական բարելավմանը վերաբերող հարցերն էին։ Քննարկմանը մասնակցում էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Նիդերլանդների Թագավորության և Բելգիայի Թագավորության Ֆլամանդական տարածաշրջանի հավատարմագրող կազմակերպության անդամ Միշել Վերան և Լիտվայի Հանրապետության «Կրթական փոխանակումներին աջակցող» հիմնադրամի ղեկավար Ալմանտաս Սերպատաուսկասը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ Գավառի, Երևանի, Շիրակի պետական համալսարանների, Հայաստանի պետական մանկավարժական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների պրոռեկտորները։ ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը ներկայացրեց ՀՀ փորձը՝ նշելով, որ մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտը բուհերի համար կարևոր գործընթաց է, որը չի սահմանափակվում միայն փաստաթղթերի և կանոնակարգերի համապատասխանության ստուգմամբ, այլ դառնալու է կրթական ծրագրի բովանդակային վերլուծության արդյունավետ միջոց։
Քննարկմանը մասնակցեց Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top
Գավառի պետական համալսարան