Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետության հավատարմագրված բուհերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Եվրոպական միության ‹‹Էրազմուս+ KPI4HE›› ծրագրի շրջանակում մշակված բուհերի կատարողականի արդյունքային ցուցանիշները։
Հանդիպման ընթացքում շնորհանդեսի միջոցով ներկայացվեցին բուհերի կատարողականի արդյունքային ցուցանիշների ձևավորման հիմնական ուղղությունները, նշվեցին ծրագրի շրջանակում ընտրված փորձարարական ուղղությունները, ոլորտները և ենթաոլորտները, մշակված նախնական կատարողականի արդյունքային ցուցանիշները։
Գավառի պետական համալսարանից քննարկմանը մասնակցեց ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ, ԵՄ ծրագրի ԳՊՀ աշխատանքային խմբի անդամ Օլգա Ղազարյանը։