ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը մասնակցեց Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական կլինիկական կրթության արդիական խնդիրներին։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանում իրավաբանական կլինիկական կրթության ներկա վիճակը, առկա մարտահրավերներն ու զարգացման միտումները։ Աշխատաժողովին մասնակցում էին իրավաբանական կլինիկաների աշխատակիցներ Երևանի պետական համալսարանից, ՀՀ փաստաբանական ակադեմիայից, Շիրակի պետական, Եվրասիա միջազգային, Երևանի Հյուսիսային, Հայբուսակ, Եվրոպական համալսարաններից։ Մասնակիցները ներկայացրին իրավաբանական կլինիկաների գործունեության կազմակերպման իրենց փորձը։

Օրակարգի համաձայն՝ առցանց ձևաչափով ներկայացվեց նաև Բելառուսի և Ուկրաինայի իրավաբանական կլինիկաների ասոցիացիաների գործունեության փորձը, ինչպես նաև քննարկվեց Հայաստանում իրավաբանական կլինիկաների ազգային ասոցիացիայի ստեղծման հնարավորության հարցը։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան