ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության ինը համալսարանի հետ ուսումնագիտական տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների քննարկման նպատակով Երևանի պետական համալսարանում էին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները և պրոռեկտորները։ Գերմանիայի բուհերի,  այդ թվում՝ Նիդերրեյնի կիրառական գիտությունների, Ֆլենսբուրգի, Կոբլենցի համալսարանների, Լյուբեկի ու Աշաֆենբուրգի տեխնիկական համալսարանների ներկայացուցիչների այցը կազմակերպել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD):

Ընտրված հայաստանյան բուհերն են՝ Երևանի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական, ազգային ագրարային համալսարանները, Հայաստանում ֆրանսիական, ամերիկյան համալսարանները, Հայաստանի եվրոպական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։ Հայաստանի և Գերմանիայի բուհերի ներկայացուցիչները քննարկեցին ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման, դասախոսների վերապատրաստման, բարձրագույն կրթության կազմակերպման առաջավոր փորձի տարածման, հետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Գավառի պետական համալսարանից քննարկումներին մասնակցեցին ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

Հրապարակվել է 06.04.2025
Scroll to Top
Գավառի պետական համալսարան