Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովին՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։
Հոբելյանական գիտաժողովին ԳՊՀ ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․
- Արմինե Ասլանյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝«Գավառ քաղաքի անվան շուրջ», գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյան,
- Ռեգինա Բաղդասարյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝«Լճափցիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին», գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյան,
- Լաուրա Մանուկյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Հայոց լեզու և գրականության» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝«Քեյս մեթոդը որպես հանրակրթական դպրոցներում բայական անդամի խնդիր լրացումների ուսումնասիրման արդյունավետ միջոց», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Ռուզաննա Սարգսյան,
- Քրիստինե Բատիկյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝«Մեդիատեխնոլոգինաերի կիրառումը ՆՈՒՀ-ում և տարրական դպրոցում», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Սիրանուշ Խանդանյան։
Գիտաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։