ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԱՎԱՐՏԵՑ ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՆԻԿՈԼԱՅԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի, վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների անունից խորապես ցավակցում ենք ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի երկարամյա դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Նիկոլայի Առաքելյանի ողջ ընտանիքին՝ զավակներին, թոռնիկներին, բոլոր մերձավորներին՝ սիրելի մայրիկի, տատիկի, իմաստուն, ազնիվ ու վստահելի բարեկամի երկրային կյանքի ավարտի կապակցությամբ։
Բուհի աշխատակիցների, դասախոսների և ուսանողների անչափ սիրելի տիկին Առաքելյանը միշտ կմնա Գավառի պետական համալսարանի պատմության մեջ՝ որպես բնագիտական ֆակուլտետի կայացման ու զարգացման ջատագով, որպես մեր խոհեմ, բանիմաց ու բարի, ուշադիր և հոգատար գործընկերը, մարդկային և մասնագիտական բարձր որակներ կրող դասախոսը, խորհրդատու բարեկամը՝ որպես մտավորականի, ուսուցչի, գիտնականի, նվիրյալ մասնագետի վեհ օրինակ։
‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի››:
ԳՊՀ ռեկտորատ

ՃԱՆԱՉԵՆՔ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ.  ԱՆՈՒՇ  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ  

«- Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:

— Անուշ Հակոբի Բաղդասարյանն եմ, ծնվել եմ 1999 թվականի դեկտեմբերի 18 –ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում։ 2006-2018թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել եմ Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցը։  2018-2022 թթ  սովորել և գերազանցությամբ ավարտել եմ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժինը: 2022-2024թթ․ անվճար հիմունքներով ընդուվել և գերազանցությամբ ավարտել եմ նույն բաժնի մագիստրատուրան։ Ինչպես դպրոցական, այնպես էլ համալսարանական տարիներին մասնակցել  եմ բազմաթիվ ծրագրերի և դասընթացների։ 2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» մրցույթում բնագիտական ոլորտում զբաղեցրել եմ 2-րդ հորիզոնականը։

 — Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ։

— Համալսարանը իմ հաջողության պատմության կարևոր  մասն է։ ԳՊՀ-ն լավագույն կրթօջախն է, որը բազմակողմանի հնարավորություններ  է տալիս յուրաքանչյուր ուսանողի։

— Ի՞նչն է Ձեզ համամար առաջնայինը կյանքում։

— Ինձ համար կյանքում առաջնայինը ընտանիքն է։ Ընտանիքում են ձևավորվում մարդու որակները, որոնք հետագայում զարգանում են ուսումնական հաստատություններում։

Ընտանիքը հայրենիքի հենասյունն է։ Ամուր հայրենիք ունենալու համար պետք է ունենալ կայացած և երջանիկ ընտանիքներ։

 -Ի՞նչ երազանք ունեք։

— Երազում եմ ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման մասին։ Երազում եմ, որ բոլորի հոգիներում թևածեն սերն ու ջերմությունը,  որ չարն ու թշնամանքը լքեն մարդկանց սրտերը։

 — Ինչ սկզբունքների եք դավանում։

— Ազնվություն, արդարություն, ճշտապահություն, բարություն, կամեցողություն, իհարկե՝ Աստվածաշնչյան պատգամներին հավատարիմ ապրելու ձգտում։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում։

— Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ, զբաղվել ինքնակրթությամբ և ինքնազարգացմամբ, մասնակցում եմ տարբեր դասընթացների (մասնագիտական և ոչ մասնագիտական)։

-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը:

— ԳՊՀ ուսանողներին խորհուրդ կտամ լավ սովորել, միշտ ձգտել ավելիին, լինել բազմակողմանի զարգացած ու միշտ փորձեն համապատասխանել ժամանակի պահանջներին, որպեսզի դառնան որակյալ և  պահանջված մասնագետ: Անհրաժեշտ է լինել աշխատասեր ու նպատակասլաց»։

 

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ

Նունե Միրիբյանը

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովին՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։

Հոբելյանական գիտաժողովին ԳՊՀ ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․

  1. Արմինե Ասլանյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝«Գավառ քաղաքի անվան շուրջ», գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյան,
  2. Ռեգինա Բաղդասարյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝«Լճափցիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին», գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյան,
  3. Լաուրա Մանուկյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Հայոց լեզու և գրականության» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝«Քեյս մեթոդը որպես հանրակրթական դպրոցներում բայական անդամի խնդիր լրացումների ուսումնասիրման արդյունավետ միջոց», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Ռուզաննա Սարգսյան,
  4. Քրիստինե Բատիկյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝«Մեդիատեխնոլոգինաերի կիրառումը ՆՈՒՀ-ում և տարրական դպրոցում», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Սիրանուշ Խանդանյան։

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։

ԳՊՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ,  հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու «Տնտեսագետների ակումբ»-ի կողմից կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթին, որը կկայանա ս․ թ․ հոկտեմբերի   17-ին, ժամը՝ 13։10-ին, Հրաչյա Աճառյանի անվան լսարանում (ԳՊՀ կենտրոնական մասնաշենքի 3-րդ հարկ)։

Սիրով սպասում ենք ձեզ։

ԽՈՐԻՆ  ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ԵՆՔ  ՀԱՅՏՆՈՒՄ «ԺԻՐԱՅՐ  ՆԻՇԱՆՅԱՆ»  ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողներին տարիներ շարունակ նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել բուհի պատվավոր բարերար, երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանը, ում մարդասիրական առաքելությունը այժմ շարունակում են նրա տիկինն ու որդին՝ Անահիտ և Թագվոր Նիշանյանները։

Ս. թ. հոկտեմբերի 9-ին Գավառի պետական համալսարան այցելեցին Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, գիտական և կրթական ծրագրերի ղեկավարի օգնական Աննա Չիֆլիկյանը՝ Ժիրայր Նիշանյանի անվան կրթաշնորհառուների հետ հանդիպելու նպատակով։

Հանդիպմանը ներկա էր ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով խորին երախտագիտություն հայտնեց Նիշանյան ընտանիքին՝ ուսանողներին մշտապես աջակցելու համար։

Պարոն Կարապետյանը ամփոփեց ուսանողների նախորդ ուսումնական տարվա արդյունքները, «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրում ընդգրկված առաջին կուրսի ուսանողներին ներկայացրեց բարերար Ժիրայր Նիշանյանի կենսագրությունը, կարևորեց ուսանողների բարձր առաջադիմությունը և կամավորական տարբեր ծրագրերին նրանց մասնակցությունը։

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, սիրով հրավիրում ենք ձեզ ծանոթանալու ԳՊՀ միջազգային ծրագրերին, եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և փորձի փոխանակմանը` ս․ թ․ հոկտեմբերի 18-ին և 19-ին-ին, ժամը՝ 13։00-ին:

Անցկացման վայրը՝ Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 3-րդ հարկ, Հրաչյա Աճառյանի անվան լսարան։

Սիրով սպասում ենք ձեզ։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

ԲԱՑԱՀԱՅՏԻ՜Ր ԷՐԱԶՄՈՒՍ+-Ի ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ

«Էրազմուս օրեր 2024»-ի շրջանակներում հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00 Հայաստանի ազգային գրադարանում (Տերյան 72) տեղի կունենա «Erasmus+4ME» միջոցառումը, որը կազմակերպվում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի (ESN Armenia) կողմից։
«Էրազմուս օրեր 2024»-ը վեցօրյա միջազգային տոնակատարությունների շարք է, որը համախմբում է մարդկանց ամբողջ աշխարհում՝ ցուցադրելու Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները և խթանելու նրա տված օգուտների լայն շրջանակը:
Հոկտեմբերի 15-ին կայանալիք միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի ֆինանսավորման հնարավորությունները՝ հասանելի հայաստանյան անհատ դիմորդների համար, ոգեշնչել ու մոտիվացնել նրանց՝ ներկայացնելով ծրագրի շրջանավարտների հաջողության պատմությունները։

Մասնավորապես՝ միջոցառման ընթացքում կներկայացվեն․

Հանդիպմանը հրավիրված են նաև «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչները, ովքեր կպատմեն իրենց գործունեության, ինչպես նաև տվյալ նախաձեռնությանն անդամակցելու հնարավորությունների մասին։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ։

ДЕЛЕГАЦИЯ ГГУ ПРИНЯЛА УЧАСТИЕ В МЕЖДУНАРОДНОЙ НАУЧНОЙ КОНФЕРЕНЦИИ  В ГГНТУ

В Грозненском государственном нефтяном техническом университете имени академика М. Д. Миллионщикова Чеченской Республики состоялась V Международная научная конференция «Образование будущего-2024», в которой приняли участие заведующий кафедрой управления и финансов Гаварского государственного университета, кандидат экономических наук, доцент Амирханян Самвел и преподаватель той же кафедры, кандидат экономических наук, доктор социологических наук, профессор Саакян Армен․

Цель конференции-создание платформы для обсуждения широкого спектра вопросов, связанных с цифровой трансформацией современного образования, включая содержательные, технологические и методологические аспекты формирования профессиональных способностей будущих специалистов в цифровой образовательной среде.

Тематическими направлениями конференции были:

  1. Актуальныепроблемыпрофессиональногообразованияв контекстецифровизацииобщества,
  2. Цифроваядидактикав профессиональномобразованиииобучении,
  3. Цифроваяинженериякаксинергияинженерныхнаукиобразовательныхтехнологий,
  4. Технологии и содержание современной цифровой образовательной среды,
  5. Виртуализацияидополненнаяреальностьвпрофессиональномобразовании,
  6. Психологическаяхарактеристикацифровогопоколения․

Гаварский государственный университет также является соорганизатором конференции. Профессор Саакян Армен представил доклад на тему «Образование и карьера будущего: императивы времени».

Доклады конференции будут опубликованы в сборнике научных статей Грозненского государственного нефтяного технического университета имени академика М. Д. Миллионщикова.

 

 

 

 

 

ԳՊՀ  ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ  ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ  ԳՐՈԶՆԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ  ԿԱՅԱՑԱԾ   ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը, նույն ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցեցին Չեչնիայի Հանրապետության Գրոզնիի ակադեմիկոս Մ․ Դ․ Միլլիոնշչիկովի անվան  պետական նավթային տեխնիկական համալսարանում կայացած «Ապագայի կրթություն» խորագրով միջազգային  V  գիտաժողովին։

Գիտաժողովի համակազմակերպիչ է նաև Գավառի պետական համալսարանը։

ԳՊՀ պրոֆեսոր Արմեն Սահակյանը ներկայացրեց զեկուցում՝ «Ապագայի կրթություն և կարիերա. ժամանակի հրամայականները» թեմայով։

Գիտաժողովի  նպատակն է ստեղծել հարթակ՝ ժամանակակից կրթության թվային վերափոխման հետ կապված հարցերի լայն շրջանակի քննարկման համար, ներառյալ՝ թվային կրթական միջավայրում ապագա մասնագետների մասնագիտական ​​կարողությունների ձևավորման բովանդակային, տեխնոլոգիական և մեթոդական ասպեկտները: Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն էին.

  1. Մասնագիտական ​​կրթության արդի հիմնախնդիրները հասարակության թվայնացման համատեքստում,
  2. Թվային դիդակտիկան մասնագիտական ​​կրթության և ուսուցման մեջ,
  3. Թվային ճարտարագիտությունը որպես ինժեներական գիտությունների և կրթական տեխնոլոգիաների սիներգիա,
  4. Ժամանակակից թվային կրթական միջավայրի տեխնոլոգիաները և բովանդակությունը,
  5. Վիրտուալացում և ընդլայնված իրականություն՝ մասնագիտական ​​կրթության մեջ,
  6. Թվային սերնդի հոգեբանական բնութագիրը:

Գիտաժողովի զեկուցումները  կտպագրվեն  Գրոզնիի ակադեմիկոս Մ․ Դ․ Միլլիոնշչկովի անվան  պետական նավթային տեխնիկական համալսարանի  գիտական հոդվածների  ժողովածուում։

 

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ VIII ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Ս․ թ․ հոկտեմբերի 3-ին և 4-ին Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովի շրջանակում անցկացվեց նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը: Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Համագումարի մասնակիցներին փոխանցվեց ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը: Ներկաներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարին մասնակցեցին ԱՊՀ 7 պետության շուրջ 140 ներկայացուցիչ։
VIII համագումարի աշխատանքներին մասնակցեցին նաև Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայցուցիչները։
Լիագումար նիստի ավարտից հետո ԳՊՀ պատվիրակները տասը մասնագիտական բաժանմունքներում հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․
«Կրթության իրավունքի վերաիմաստավորումը ժամանակակից իրողությունների համատեքստում», զեկուցող՝ ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր,
դոցենտ Հակոբյան Ռուզաննա,
«Տեղեկատվական տեխնոլոգիաները որպես ուսանողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց», զեկուցող՝ ԳՊՀ պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կուտուզյան Նելլի,
«Պատմության դասերին սովորողների վերլուծական հմտությունների ձևավորում», զեկուցող՝ որակի ապահովման բաժնի վարիչ, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հայրապետյան Քանաքարա,
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում գնահատման հիմնական չափանիշների մասին», զեկուցող՝ ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս
Հայթյան Սաթենիկ,
«Ավագ դպրոցում դարձվածքաբանական միավորների դասավանդման արդյունավետ մեթոդները», զեկուցող՝ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Թոռչյան Լիլիթ,
«Վարքագծային խանգարումներ ունեցող երեխաների սոցիալական հարմարվողականության հիմնախնդիրները», զեկուցող՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Դավթյան Արմինե,
«Հայերենի՝ որպես օտար լեզվի դասերին պրոբլեմային ուսուցման առանձնահատկությունները», զեկուցող՝ հումանիտար մանսգիտությունների ֆակուլտետի փոխդեկան, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սարգսյան Ռուզաննա,
«Կրթության նոր իրողություններ. թվային դարաշրջան և ուսուցման նոր մոտեցումներ» զեկուցող՝ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Մելքոնյան Աննա,
«Լեզվական կրթության ոլորտում աշխարհի /VUCA/ մարտահրավերների մասին», զեկուցող՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սարգսյան Ռուզաննա,
«Նախագծային ուսուցման ազդեցությունը ուսանողների վրա, մոտիվացիա և ինքնարդյունավետություն EFL սովորողների համար», զեկուցող՝ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Տիգրանյան Սաթենիկ։
Երկօրյա համագումարի աշխատանքներին մասնակցեցին նաև օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Միրիբյանը, ով հանդես եկավ որպես Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնի հանձնաժողովի անդամ, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Օլգա Ղազարյանը, որակի ապահովման բաժնի մասնագետներ Մարիամ Նախրատյանը, Նոնա Մուրադյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետներ Նունե Միրիբյանն ու Սիրանույշ Մկրտչյանը, հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս Հասմիկ Մարգարյանը, կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյանը։ Իսկ ԳՊՀ դասախոսներ՝ տնտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը և մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը նախագահեցին մասնագիտական բաժանմունքներում։
Մասնակիցները փաստեցին, որ համագումարի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտի առաջավոր փորձի փոխանակման և արդյունավետ աշխատանքի գնահատման լավագույն հնարավորությունն ընձեռվեց։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան