‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարեց նիստ, որը հրավիրել և վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2025 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի 2025 թվականի կառուցվածքը և հաստիքացուցակը, որոնք հաստատվեցին խորհրդի կողմից։
Հոգաբարձուների խորհուրդը ընտրեց հիմնադրամի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող ընկերությանը։
Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։