Գավառի պետական համալսարանի հետ համագործակցությամբ` Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոնի կողմից իրականացվեց «Կանաչ տեխնոլոգիաների շրջիկ էքսպո» իրազեկման միջոցառում։
Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի մասին, ինչպես նաև խթանել կանաչ տեխնոլոգիաների կիրառումը տեղական համայնքներում։
Նախապես պատրաստվել էին պաստառներ և տեղեկատվական թերթիկներ, որոնք ներառում էին արևային ֆոտովոլտային համակարգերի և ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ջերմամեկուսիչ նյութերի մատակարարների մասին տեղեկատվություն։
«Կանաչ տեխնոլոգիաների շրջիկ էքսպո»-ն միտված է նպաստելու Գեղարքունիքի մարզում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։