Գավառի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է ուսանողական գիտաժողով։
Գիտաժողովը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 4-ին, սկիզբը՝ 11:00-ին, առցանց ձևաչափով:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և ԳՊՀ գործընկեր՝ արտերկրի բուհերի ուսանողները:
Գիտաժողովին միանալու հղումն է՝ (https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success)
Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ հետևյալ բնագավառների.
- Բնական գիտություններ
- Տնտեսական գիտություններ
- Պատմական գիտություններ
- Բանասիրական գիտություններ
- Իրավաբանական գիտություններ
- Մանկավարժական գիտություններ
- Հոգեբանական գիտություններ
- Սոցիոլոգիական և քաղաքական գիտություններ
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի մարտի 20-ը լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտը՝ հետևյալ հղումով․ https://publications.gsu.am/confernece/
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև զեկուցման ամփոփագիրը (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Զեկուցման ամբողջական տարբերակը, ինչպես նաև համապատասխան ամբիոնի կամ գիտական ղեկավարի երաշխավորությունը անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեով՝ sssgsu@mail.ru, մինչև 2025թ․ մարտի 20-ը ներառյալ՝ թեմա բաժնում նշելով հեղինակի անուն, ազգանունը, բուհի ամբողջական անվանումը: Գրախոսության փուլը հաղթահարելու և հրապարակման երաշխավորվելու պարագայում զեկուցումները հրապարակվելու են ԳՊՀ ՈՒԳԸ հոդվածների ժողովածուի հերթական համարում՝ էլեկտրոնային տարբերակով:
Խնդրում ենք պահպանել զեկուցումներին ներկայացվող հետևյալ տեխնիկական պահանջները՝
1. Զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, համակարգչային շարվածքով B5 չափի տպագրական թղթի վրա, <<GHEA Grapalat>> տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ:
2. Վերևում նշել վերնագիրը՝ 10,5 տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), կողմնորոշումը՝ կենտրոն:
3. Վերնագրից մեկ տող ներքև՝ աջ անկյունում (10,5 տառաչափով), նշել հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, բաժինը, կուրսը, գիտական ղեկավարի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը:
4. Մեկ տող ներքև՝ 10,5 pt տառաչափով, տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:
5. Մեկ տող բաց թողնելով՝ 10 pt տառաչափով, հոդվածի լեզվով, շեղատառ (italic) և թավ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի սահմաններում պետք է ներկայացվեն ուսումնասիրության առարկան, նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումներն ու առաջարկությունները:
6. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր․» և նշել 7-10 բանալի բառեր:
7. Բաց թողնելով երկու տող՝ շարադրել զեկուցումը, նշելով համապատասխան հղումները և վերջում ներկայացնելով նաև օգտագործված գրականության ցանկը:
8. Լատիներեն և հայերեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել Microsoft Equation Editor 3.0 ծրագրով:
9. Աղյուսակները և գծագրերը (համարակալված և վերնագրված) անհրաժեշտ է ներկայացնել նկարի տեսքով՝ 10 տառաչափով:
10. Օգտագործված գրականության ցանկից հետո հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր երկու լեզուներով շարադրել հոդվածի վերնագիրը (մեծատառերով, թավ՝ Bold, կողմնորոշումը՝ կենտրոն), մեկ տող ներքև՝ հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), բարձրագույն ուսումնական հաստատությունը, (կամ գիտահետազոտական կառույցի) ֆակուլտետը, բաժինը, կուրսը, կուրսը, գիտական ղեկավարի ազգանունը,անունը, գիտական աստիճանը և կոչումը, բաց թողնված մեկ տողից հետո շարադրել ամփոփագիրը, բանալի բառերը:
11. Հոդվածի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև կարծիք հոդվածի մասին, բուհի համապատասխան ամբիոնի կամ գիտական ղեկավարի երաշխավորությունը:
12. Հոդվածները, կարծիքներն ու երաշխավորություններն ընդունվում են ԳՊՀ ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով. sssgsu@mail.ru
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ՝ Մերի Փուրթոյան
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sssgsu@mail.ru
Հեռ.՝ 099-533-303, 060-46-12-99, 060-46-03-02