ԼՈՒՅՍ  Է  ԸՆԾԱՅՎԵԼ  ՌԱԶՄԻԿ  ՄԵԼՈՅԱՆԻ՝ «ԻՄ  ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԸ․ ՆՈՐ  ԲԱՅԱԶԵՏ-ԳԱՎԱՌ» ԳԻՐՔԸ

Գավառ համայնքի բնակիչ Ռազմիկ Մելոյանի հեղինակությամբ լույս  է տեսել Նոր Բայազետ-Գավառ քաղաքին նվիրված գիրքը, որը վերաբերում է Հայրենական Մեծ պատերազմի ավարտից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածին։ Գիրքը բովանդակում է  փաստագրական տեղեկություններ Գավառի անցյալի ու ներկայի,  եկեղեցիների, դպրոցների, Գավառի պետական համալսարանի, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, գրադարանների, թատրոնի, այլ մշակութային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների մասին։ Ներկայացվում են  նշանավոր նորբայազետցիները, որոնք մեծ ներդրում են ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, սպորտի, տնտեսության և այլ ոլորտներում։ Հեղինակը սիրով անդրադառնում է իր հայրենակիցներին՝ ճանաչված մտավորականներին, քաղաքական ու ռազմական գործիչներին, Գավառի պատվավոր քաղաքացիներին և նրանց ազգանվեր գործունեությանը։

Գրքի խմբագիրը Հայաստանի գրողների միության անդամ, հրապարակախոս, արձակագիր, Հայաստանի վաստակավոր լրագրող Տիգրան Նիկողոսյանն է, առաջաբանի հեղինակը՝ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը։ Գիրքը հրատարակվել է Հացառատի զարգացման հիմնադրամի հովանավորությամբ։

Շնորհավորում ենք հեղինակին, ով հայրենանվեր գործ է կատարել՝ ընթերցողներին ներկայացնելով և հանրահռչակելով հայրենի եզերքի պատմությունը, սերունդներին փոխանցելով հուշագրություններ Գավառի հիշարժան դեպքերի վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ  ԵՆՔ  ՓՈԽՆԵՐԳՈՐԾՈՒՆ   ԿՐԹՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐՎԱԾ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Սիրելի՛ դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, ս թ ապրիլի 27-ին, ժամը 14։30-ին հրավիրում ենք ձեզ Գավառի պետական համալսարան՝ մասնակցելու «Փոխներգործուն (ինտերակտիվ) կրթության մեթոդներ և գործիքներ» թեմայով վերապատրաստման դասընթացին։

Դասընթացը  կվարի կրթության փորձագետ, մեթոդաբան Արեգ Թադևոսյանը։ Վերապատրաստումը կանցկացվի  համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ ԳՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։

Ցանկացողները կարող են մասնակցել նաև առցանց ձևաչափով՝  հետևյալ հղմամբ.

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԳՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԸ

Գավառի պետական համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա հարգելի՛ դիմորդներ, հայտնում ենք ձեզ, որ հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
Ընդունելության քննությունները և մասնագիտությունները կարող եք հայտագրել ս․թ․ ապրիլի 15-ից մայիսի 10-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում։
Ընդունելության քննությունները կկազմակերպվեն միասնական կարգով, ս․ թ․ հունիսի 1-ից հուլիսի 10-ը։
Տեղեկացնում ենք, որ մինչև մայիսի 10-ը https://dimord.am/ կայքէջում էլեկտրոնային դիմում հայտը լրացնելու, հայտագրման գործընթացի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գավառի պետական համալսարան (կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 218 սենյակ) կամ զանգահարել 060-46-04-03, 060-46-12-43 հեռախոսահամարներով։ Հարցերի դեպքում կարող եք գրել Գավառի պետական համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեներով՝ info@gsu.am, infogsu@mail.ru:
Ստորև ներկայացնում ենք ԳՊՀ բակալավրիատի ընդունելության անվճար և վճարովի տեղերը և բոլոր դիմորդներին մաղթում հաջողություն։

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորելու Իսպանիայի Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․ ‹‹Ֆինանսներ››, ‹‹Տնտեսագիտություն››, ‹‹Անգլերեն լեզու և գրականություն››:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագիրը նախապատվություն է տալիս նաև սոցիալապես անապահով, հաշմանդամություն, փախստականի կարգավիճակ ունեցող ուսանողներին, ովքեր ստանալու են նախատեսվածից ավելի բարձր կրթաթոշակ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2025թ․ ապրիլի 30-ը։
Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին՝ iro@gsu.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Հարգելի՛ ուսանողներ, օգտվեք միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի ընձեռած հնարավորությունից։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան