Author: Nune Miribyan
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, նախորդ տարիների պես, այս տարի ևս տրամադրում է 500.000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակ՝ բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող մասնագիտություններով թե՛ անվճար, և թե՛ վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին։
Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր
- բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիրը ավարտում են 2025 թվականին (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողները),
- ունեն միջինից բարձր միջին որակական գնահատական /ՄՈԳ/,
- պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին։
Ծրագրի մասնակիցը դառանալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ։ Ծրագրի մասնակիցներին դպրոցի աշխատավարձին զուգահեռ տրվում է լրացուցիչ 200․000 ՀՀ դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն։
Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://www.tfaforms.com/4927228
Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համալսարանական կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հետ։
( Հեռ։ +374 41 53 01 28, էլ-հասցե՝ arevik@teachforarmenia.org)
ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Գավառի պետական համալսարանի դասախոս, տենտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցել է «Լեռները և «լեռնային տեքստը» համաշխարհային պատմական և մշակութային գործընթացում» խորագիրը կրող միջազգային գիտա-գործնական կոնֆերանսին և ներկայացրել զեկուցում՝ «Լեռները որպես գեոմշակութային հասկացություն և հայեցակարգային տարր աշխարհի հայկական պատկերում՝ Մարտիրոս Սարյանի աշխատանքների օրինակով»։
Իր զեկուցման մեջ պրոֆեսոր Սահակյանն անդրադարձել է լեռների՝ որպես հայկական մշակույթի կարևոր բաղադրիչի դերին, ներկայացրել Մարտիրոս Սարյանի կտավները՝ այդ դիտանկյունից։ ԳՊՀ դասախոսի զեկուցումը մեծ հետաքրքրություն է առաջացրել կոնֆերանսի մասնակիցների շրջանում:
Կոնֆերանսին մասնակցությունը ևս մեկ հնարավորություն էր՝ օտարազգի մասնագետներին նեկայացնելու հայկական մշակույթի յուրահատկությունները և նպաստելու միջմշակութային երկխոսությանը:
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Գավառի պետական համալսարանի հեռակա բաժինների սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2024թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2024թ. հունիսի 5-ին և կավարտվեն 2024թ. հունիսի 30-ին։ Դասերը կանցկացվեն առկա ձևաչափով:
«Իրավագիտություն», «Մանկավարժություն և մեթոդիկա» /տարրական կրթության/, «Պատմություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», բաժինների ուսանողների դասերը կկայանան Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքում, իսկ «Հաշվապահական հաշվառում և հարկում» /ըստ ոլորտի/, «Համակարգչային ճարտարագիտություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սերվիս», «Դեղագործական քիմիա», «Բնապահպանություն» բաժինների ուսանողների դասերը կկայանան կենտրոնական մասնաշենքում։
Ուսման վարձը սահմանված կարգով վճարելը և դասերին մասնակցելը պարտադիր է։
Հիմքերի առկայության դեպքում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու մասին դիմումներն ու համապատասխան փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 29-ից հունիսի 12-ը։
Այն ուսանողներին, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, խնդրում ենք ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ՝ տարկետում ձևակերպելու նպատակով։
Բոլոր հարցերով կարող եք դիմել ԳՊՀ ֆակուլտետների դեկանատներ, ամբիոններ և ռեկտորատ։
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Սիրով տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն:
Ընդունելությունն անցկացվում է 2 փուլով: 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը, որին կարող են մասնակցել միայն Գավառի պետական համալսարանի բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները: Իսկ 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է բաց մրցույթով մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը:
Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
- Կենսաբանություն
- Աշխարհագրություն
- Պատմություն
- Հայոց լեզու և գրականություն
- Ռուսաց լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու և գրականություն
- Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/
- Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
- Տնտեսագիտություն
- Իրավագիտություն
- Համակարգչային ճարտարագիտություն
- Բնապահպանություն և բնօգտագործում
Դիմորդները դիմում-հայտի հետ ներկայացնում են`
- բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնօրինակն ու պատճենը,
- երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),
- 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- ինքնակենսագրություն,
- անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն
(առկայության դեպքում),
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում՝ հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր),
- ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիր:
Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է: Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:
Ընդունող հանձնաժողով
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆԻՆ՝ ‹‹ԻՐԱՆԱՊԱՏՈՒՄ›› ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄԻ ԿԱՄ ԻՐԱՆՈՒՄ 9 ՀՐԱՇԱԼԻ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ. ԿԱՐՈՂ ԵՔ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԴԻՄԵԼ ԳՊՀ
Բարձրագույն կրթություն չունեցող հարգելի՛ մանկավարժներ,
տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5- րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն
կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում՝ կարող եք դիմել Գավառի պետական համալսարան, համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։
ԳՊՀ ընդունող հանձնաժողովին դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետն է 2024 թվականի մայիսի 23-ից մինչև հուլիսի 23-ը:
Պահանջվող փաստաթղթերն են՝
1) դիմում` ուղղված համալսարանի ռեկտորին.
2)միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի (առկայության դեպքում) պատճենները.
3) երկու լուսանկար (3×4 չափսի).
4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ).
5) հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջների համաձայն՝ բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի
շահառուի ուսման վարձն առաջին կիսամյակում կփոխհատուցվի պետության կողմից՝ այդ նպատակով բուհին համապատասխան դիմում
ներկայացնելու դեպքում: Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը պետության կողմից կդադարեցվի, եթե շահառուն չապահովի միջին որակական գնահատականի (ՄՈԳ)
առնվազն 60%-ը կամ ընդհատի ուսումնառությունը։
Աղբյուրը՝ ՀՀ ԿԳՄՍՆ կայք․ https://escs.am/am/news/22433
ԳՊՀ-Ի ԵՎ ԱԿՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսիկ Ավագյանին, փոխտնօրեն Աննա Յավրյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանին և աշակերտներին։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Ակունքի դպրոցի տնօրեն Լուսիկ Ավագյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։ Այնուհետև աշակերտները համալսարանականներին ներկայացրին «Սիրո ճանապարհ» խորագիրը կրող հուզիչ և բովանդակալից ցերեկույթ, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանը՝ դպրոցի 9-ից 12-րդ դասարանների ստեղծագործող աշակերտների մասնակցությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով հադես եկավ տիկին Իրինա Ասոյանը, ով կարևորեց սովորողների սոցիալ-մշակութային կրթությունն ու դաստիարակությունը, գեղագիտական բարձր ճաշակի ձևավորումը և նշեց, որ 2024 թվականը հոբելյանական է՝ Թումանյանական է, Սահյանական է, Սևակյան է, ուստի ծրագիրն ընդգրկում է նրանց քնարական ստեղծագործություններից։ Հայ գրականության մեջ սիրո թեման ավելի ամբողջական ներկայացնելու նպատակով աշակերտները անդրադարձան թեմայի սկզբնաղբյուրին՝ հայ ժողովրդական բանահյուսությանը։
Միջոցառումն ուղեկցեց աշակերտների հեղինակային ստեղծագործությունների, ինչպես նաև երաժշտական ու պարային գեղեցիկ կատարումներով։
Աշակերտները շեշտեցին, որ սիրո բարձրագույն դրսևորումը հայրենիքի հադեպ տածած սերն է, ուստի միջոցառումն ավարտեցին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ։
Դպրոցականները համալսարանին նվիրեցին ««Խորակումբ»-ից ներս» ժողովածուն, որտեղ ընդգրկված են համանուն գրական ակումբի 16 պատանի անդամների ստեղծագործությունները՝ սիրո, հայրենիքի ու կյանքի մասին։
Ցերեկույթից հետո աշակերտներն այցելեցին բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան։
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ-2024»-Ի ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑ
Գավառի պետական համալսարանի ուսանողները հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանի և արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանի ուղեկցությամբ մասնակցեցին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի կազմակերպած «Ուսանողական գարուն-2024» ամենամյա մրցույթ-փառատոնին։
ԳՊՀ ուսանողները հանդես եկան հետևյալ անվանակարգերում․
Ասմունք՝
- Լիաննա Օհանյան՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, Լ․ ՕՀանյանի հեղինակային ստեղծագործություն` «Ես չեմ փոխվել»,
- Լիլիթ Սեյրանյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի,Վազգեն Օվյան`«Նկարի՛չ, Արցա՛խ նկարիր»,
- Լուսինե Ադամյան՝ «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,Գևորգ Էմին`«Սասունցիների պարը»,
- Ինգա «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի, Եղիշե Չարենց` «Հեռացումի խոսքեր»,
Մոնոներկայացում՝ «Անգին տատը», դերակատար՝ Լիլիթ Սեյրանյան, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի,
Ներկայացում՝ «Կիսաճանապարհին», դերակատարներ՝
- գլխավոր դերում՝ Անի Մանուկյան, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
- Էդգար Գրեյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող,
- Անահիտ Պողոսյան՝ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի,
- Անահիտ Վարդանյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի,
- Մերի Կիրակոսյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
- Թագուհի Թադևոսյան՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի,
- Լիաննա Դեղոյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
- Մերի Շահրիկյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի,
- Լաուրա Մանուկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի։
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում բուհի աշխատակիցներ Քանաքարա Հայրապետյանին, Ռուզաննա Սարգսյանին, Նունե Միրիբյանին՝ ուսանողներին աջակցելու համար և շնորհավորում ԳՊՀ ուսանողներին՝ Վանաձորի պետական համալսարանի կողմից «Ուսանողական գարուն-2024» փառատոնի գավաթին արժանանալու համար։