ԳՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԷՐԱԶՄՈՒՍ+ VIRTUAL VOYAGES» ԾՐԱԳԻՐԸ
ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 9-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2025 թվականի մայիսի 3-ին և 4-ին տեղի ունեցավ Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովը։ Բնական գիտություններին նվիրված 9-րդ բաժանմունքում զեկուցումներով հանդես եկան Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի /ՀԱԱՀ/ տվյալագիտության ամբիոնի, Հայ-Ռուսական համալսարանի էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի, ՀԱԱՀ ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի, ՀԱԱՀ ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի, Շիրակի պետական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ, ինչպես նաև Իջևան քաղաքի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուցուցիչ։
Գիտաժողովն ապահովեց արժեքավոր հարթակ գիտնականների, երիտասարդ հետազոտողների և ոլորտի մասնագետների համար՝ փոխանակելու գաղափարներ, հնարավորություն տալով համախմբել տարբեր հաստատությունների մասնագետներին՝ ստեղծելով միջգիտակարգային քննարկումների արդյունավետ միջավայր, նպաստելով նոր մոտեցումների բացահայտմանը՝ լուսաբանելով բնագիտության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումները, անդրադարձ կատարելով նաև հանրակրթության ոլորտում բնագիտության դասավանդման որոշ հարցերի: Գիտաժողովին ներկայացված զեկուցումները կհրապարակվեն և հասանելի կդառնան մասնագիտական հանրությանը։
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ “CASE KEY ACADEMY” ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովի 8-րդ բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ օտար լեզվի և գրականության, ինչպես նաև դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ։
Զեկուցումներով հանդես եկան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գավառի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռուզաննա Սարգսյանը, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սաթենիկ Հայթյանը, նույն ամբիոնի դասախոս Lիլիթ Թոռչյանը, ԳՊՀ մագիստրատուրայի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանը, Իջևան քաղաքի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Սոնա Հովհաննիսյանը։
Բաժանմունքի աշխատանքներն ընթացան ակտիվ հարցուպատասխանի և քննարկումների մթնոլորտում։
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ «ԲՅՈՒՋԵՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի 28-րդ տարեկան գիտաժողովի 7-րդ բաժանմունքում ներկայացված զեկուցումները վերաբերում էին գրականագիտության և բանագիտության տարբեր հիմնահարցերի։ Զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ դասախոսներ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղռեջյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Հայրիյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մատիկյանը, Գավառի պետական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Իսկանդարյանը։ Համահեղինակությամբ զեկուցումներ ներկայացրին Շիրակի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը և ՇՊՀ հայոց լեզվի և գրականության մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Հերիքնազ Հովհաննիսյանը, 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Մկրտչյանը:
Զեկուցումները վերաբերում էին հայ և համաշխարհային գրականության պատմության տարբեր խնդիրների, ժողովրդական բանահյուսության առանձին ժանրերի վերլուծությանը: Համալսարանի գիտական պարբերականում կներկայացվեն բոլոր զեկուցումները, ինչպես նաև կտպագրվի ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանի գրականագիտական բովանդակալից հոդվածը։
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2025 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2025թ. հունիսի 4-ին և կավարտվեն 2025 թ. հունիսի 22-ին:
Դասերին մասնակցելը պարտադիր է։ Խնդրում ենք ժամանակին և պատշաճ կերպով կատարել ձեր ուսումնական ու ֆինանսական պարտականությունները։
Հիմքերի առկայության դեպքում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու մասին դիմումները և համապատասխան փաստաթղթերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունիսի 11-ը` ներառյալ։
Այն ուսանողներին, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, խնդրում ենք ծանուցագրի պատճեն՝ դիմումին կից, ներկայացնել ռեկտորատ՝ տարկետում ստանալու նպատակով։
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԳՊՀ ֆակուլտետների դեկանատներ, ամբիոններ, ռեկտորատ։ Համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներն ու աշխատակիցները սիրով սպասում են ձեզ։
Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։
ԳՊՀ ռեկտորատ
ԳՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Գավառի պետական համալսարանում սահմանված կարգով ընթացավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2024-2025 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորումը։ ԳՊՀ առկա և հեռակա բաժինների բակալավրիատի շրջանավարտները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները, իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները՝ մագիստրոսական թեզերը։
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներն ու անդամները բարձր գնահատեցին շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությունը՝ գոհունակություն հայտնելով ընտրված թեմաների արդիականության, կատարված ուսումնասիրությունների որակի, ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների տեսական ու գործնական նշանակության, գիտական ղեկավարների բարեխիղճ աշխատանքի վերաբերյալ։