ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳԱՎԱՌԻ ԵՎ ՍԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԳԱՎԱՌ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԲԱՆԱՎԵՃ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՎԱՆԱ ԿԱՊՈՒՏԱՉ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԱՎԱՌ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՆ
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ՈՒՄ
ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՄ «ERASMUS + T-GREEN» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ԳՊՀ-ում քննարկվեց Եվրոպական միության «ERASMUS +T-GREEN» ծրագրի շրջանակում ներդրվող նոր՝ «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը Գավառի պետական համալսարանը մշակելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ։ Ծրագրի կոնսորցիումի առաջարկով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով համալրվել է ՀՀ մագիստրոսական կրթական ծրագրերի ցանկը «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում», «Շրջանաձև տնտեսություն և կառավարում», «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում», «Կանաչ տնտեսության ռազմավարական կառավարում» կրթական ծրագրերով։
ԳՊՀ աշխատանքային թիմը քննարկեց նոր կրթական ծրագրի ուսումնական պլանը, առարկաների ցանկը, կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը, անհրաժեշտ ռեսուրսները, հստակեցվեցին բովանդակային և կազմակերպչական հարցեր։
ԳՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ «ERASMUS + T-GREEN» ԵՎ «ERASMUS + KPI4HE» ԾՐԱԳՐԵՐԸ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատի նիստում քննարկվեցին «ERASMUS + T-GREEN» և «ERASMUS + KPI4HE» ծրագրերը։ Ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ Եվրոպական միության ծրագրերը նպաստում են բուհերի կարողությունների զարգացմանը, մասնագիտությունների արդիականացմանը, ուսումնական պլանների բարելավմանը, «կանաչ» կրթության հայեցակարգի կենսագործմանը, բարձրագույն կրթության արդյունավետության ցուցիչների համակարգի ներդրմանը։
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը ներկայացրեց ս. թ. մարտի 25-ից 28-ը Իտալիայի Հանրապետության Ջենովայի համալսարանում կայացած աշխատաժողովի արդյունքները։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց ԵՄ «ERASMUS + T-GREEN» և «ERASMUS + KPI4HE» ծրագրերի շրջանակում նախատեսված աշխատանքները, ծրագրերի գործողությունների պլանով սահմանված վերջնաժամկետները։ ԳՊՀ ռեկտորատի նիստում քննարկվեցին ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։
ԳՊՀ-ում Եվրոպական միության ծրագրերի ընթացիկ արդյունքների քննարկումները և կատարված աշխատանքի հաշվետվությունները, անելիքների նախանշումը և գործողությունների հստակեցումը կրում են շարունակական բնույթ։