Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 19

Գավառի պետական համալսարանի հանրության հետ կապերի և լրատվության բաժնի ծրագրավորող, բնագիտական ֆակուլտետի Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Վարազդատ Ավետիսյանը մասնակցել և հաջողությամբ ավարտել է «INTUIT» ազգային բաց համալսարանի «HTML-ի հիմունքներ», «CSS-ի կիրառումը», և «JavaScript-ի հիմունքներ» կուրսերը ու ստացել հավաստագրեր:
Կարդալ ավելին>>>

Վարազդատ Ավետիսյանը մասնակցել է նաև «Specialist» համակարգչային ուսումնական կենտրոնի «HTML-ի և CSS-ի հիմունքներ» դասընթացի առցանց թեստավորման քննությանը և ստացել համապատասխան հավաստագիր:

Գավառի պետական համալսարանի ողջ աշխատակազմի անունից շնորհավորում ենք Վարազդատ Ավետիսյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:


ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՊՀ-ՈՒՄ

Մայիս 18

Այսօր Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում հասարակական գիտությունների ամբիոնի և ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով, որի ընթացքում ներկայացվեցին ու քննարկվեցին հետևյալ զեկուցումները.
Կարդալ ավելին>>>

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Ղաջոյան` «Խաղային տեխնոլոգիայի կիրառումը կրտսեր դպրոցում», գիտական ղեկավար` մանկավարժական գիտությունների թեկնածու Թ. Ալեքսանյան,

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ժենյա Միրիբյան` «Մայրենի 5-րդ դասարանի դասագրքի վերլուծությունն ըստ առարկայական չափորոշչի», գիտական ղեկավար` մանկավարժական գիտությունների թեկնածու Թ. Ալեքսանյան,

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Թադևոսյան` «Մայրենի 4-րդ դասարանի դասագրքի վերլուծությունն ըստ առարկայական չափորոշչի», գիտական ղեկավար` մանկավարժական գիտությունների թեկնածու Թ. Ալեքսանյան,

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Ղարաբաղցյան «Բնավորության շեշտվածությունը որպես շեղվող վարքի նախադրյալ», գիտական ղեկավար` մանկավարժական գիտությունների թեկնածու Լ. Քուրքչյան,

Բանասիրական ֆակուլտետի Ռուսաց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մերինե Մաթևոսյան` «Երեխայի ինքնագնահատականի դրսևորումները և խորհուրդներ ադեկվատ ինքնագնահատման ձևավորման մասին», գիտական ղեկավար` մանկավարժական գիտությունների թեկնածու Լ. Քուրքչյան,

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Դավթյան` «Ինտելեկտի հիմնախնդրի մեկնաբանությունը հոգեբանության մեջ», գիտական ղեկավար` մանկավարժական գիտությունների թեկնածու Լ. Քուրքչյան,

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Թագուհի Բարսեղյան` «մարդու կյանքի իմաստի, մահվան և անմահության հիմնահարցերը», գիտական ղեկավար` փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հ. Ղաջոյան:


ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Մայիս 17

Այսօր Գավառի պետական համալսարանի շրջանավարտ, բուհի աշխատակցուհի Վիկտորյա Խաչատրյանը ներկայացրեց «Հոգեբանական պաշտպանության մեխանիզմները» թեմայով զեկուցում:
Կարդալ ավելին>>>

Կարևորելով մարդու հոգեբանական պաշտպանության մեխանիզմները` Վ. Խաչատրյանը հանգամանալից ներկայացրեց դրանց տեսակները, ինչպես նաև այդ մեխանիզմների դրական և բացասական ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի վրա:

Հոգեբանական պաշտպանության միջոցներն ուղղված են անձի գիտակցությունից տհաճ ապրումների, ներքին և արտաքին վեճերի, տագնապի և անհարմարավետության զգացումի դուրսմղմանը:

«Հոգեբանական մեխանիզմները կոչված են ազատելու մարդուն տագնապից, իմացական աններդաշնակությունից, ինքնագնահատականի իջեցումից և թերարժեքության զգացումից»,- նշեց զեկուցողը` հավելելով, որ դրանք օգտագործվում են մարդկանց կողմից ենթագիտակցորեն` ֆրուստրացիայի վիճակներից ազատվելու կամ դրանց ներգործությունը հնարավորինս մեղմելու, ինչպես նաև սթրեսային հոգեվիճակները հաղթահարելու համար:

Վերջում բանախոսն անդրադարձավ ժպիտի հակասթրեսային նշանակությանը և ԳՊՀ ողջ անձնակազմին մաղթեց զերծ մնալ սթրեսներից ու հույսերի խորտակումից:

Բեռնել շնորհանդեսը (.ppt)