Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին>> Ռեկտորի խոսքը>> Ռեկտոր


ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ՌՈՒԶԱՆՆԱ  ԽԱՉԻԿԻ  ՀԱԿՈԲՅԱՆ


Ծննդյան թիվ
01.06.1972 թ.

Կրթություն
1979-1989 թվականներին սովորել և ոսկե մեդալով ավարտել է Գավառ քաղաքի Հովհաննես Սարուխանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1989-1993 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դիպլոմավորված մասնագետի հնգամյա կրթությունն ավարտել է չորս տարում` գերազանցության դիպլոմով:
1993-1996 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի առկա բաժնում:
2005-2008 թթ.-ին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոկտորանտ:

Գիտական աստիճան
1999 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2003 թ.-ին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է դոցենտի կոչում:
2006 թ.-ին արժանացել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման:
2012թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդում և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ
1995 թ.-ից մինչ այժմ աշխատում է որպես Գավառի պետական համալսարանի դասախոս,
2002 թ.-ին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտահետազոտական բաժնի վարիչ և «Իրավունքի և օրենսդրական գործընթացի» ամբիոնի դոցենտ,
2002-2005 թթ.` ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ,
2003-2006 թթ.` Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան,
2006 թ.-ից` Գավառի պետական համալսարանի ռեկտոր:

Գիտական աշխատանքներ
Հեղինակ է երկու մենագրության, երեք մեթոդական ուղեցույցերի և շուրջ 70 գիտական հոդվածների:
Իրավաբանական տերմինների և շրջասույթների ռուս-հայերեն բառարանի համահեղինակ է։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների հեղինակային խմբի անդամ է:

Մասնակցություն վերապատրաստման դասընթացների և գիտաժողովների
2002 թվականի հունիսին մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման Հիմնադրամի (ՅՈՒՆԻՖԵՄ) «Կանայք հանուն Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացին,
2003 թվականի մայիսին` Բաց հասարակության ինստիտուտի, Կոլումբիայի համալսարանի և Բուդապեշտի Իրավունքի կենտրոնի համատեղ կազմակերպած վերապատրաստման դասընթացին` «Դատական փաստաբանությունը և պրոֆեսիոնալ էթիկան. դասավանդման հիմնախնդիրները» թեմայով:
2004 թվականի մարտին Երևանի պետական համալսարանում անցել է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ:
2005 թվականի հունվար և մարտ ամիսներին մասնակցություն է ունեցել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կազմակերպած միջազգային գիտաժողովներին` իրավունքի տեսության և իրավակիրառ պրակտիկայի արդի հիմնահարցերի վերաբերյալ:
2005 թվականին անցել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) հովանավորությամբ Փաստաբանների ամերիկյան ասոցիացիայի (ABA/CEELI) կազմակերպած վերապատրաստման դասընթացը` նվիրված ինտերակտիվ և կլինիկական մեթոդներով դասավանդմանը:
2006 թվականի մայիսին մասնակցել է Գերմանիայի Բեռլին քաղաքում կայացած միջազգային գիտաժողովին` անդրագոգիկայի և շարունակական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ:
2009 թվականի մարտին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքի Հաստինգսի իրավունքի բարձրագույն դպրոցում և Բերկլիի համալսարանում ուսումնասիրել է իրավաբանական կլինիկական կրթության առանձնահատկությունները:
2009 թվականի սեպտեմբերին Մակեդոնիայի Հանրապետության Սկոպիե քաղաքում մասնակցել է «Թափանցիկ կրթական ցանց. հակակոռուպցիոն միջոցառումներ կրթական համակարգում» թեմայով միջազգային գիտաժողովին:
2009 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զեկուցումով հանդես է եկել Արցախի պետական համալսարանի 40-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովում:
Ներկա է գտնվել բազմաթիվ այլ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների, ամառային դպրոցների, հանդես եկել զեկուցումներով, ելույթներով, դասախոսություններով:
2004-2005 թվականներին Գավառի պետական համալսարանում և Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանում վարել է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում պարբերաբար հանդես եկել որպես քաղաքացիական ծառայողների ատեստավորման և մրցութային հանձնաժողովների անդամ:

Տիրապետում է հետևյալ լեզուներին`
հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ է՝ ԺԲ․00․02 - «Հանրային իրավունք» մասնագիտությամբ։
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է,
«Արդարադատություն» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ,
«Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածու» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է,
«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:

Պարգևատրվել է
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով,
ՀՀ պաշտպանության նախարարության Երկրորդ բանակային կորպուսի պատվոգրով,
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոբելյանական ոսկե հուշամեդալով,
Հայաստանի պետական ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալով,
Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով,
Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալով,
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված մեդալով,
«Հայաստանի երկրապահ» հուշամեդալով,
ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով,
Բուլղարիայի Հանրապետության Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանի մեդալով,
Հունաստանի Հանրապետության Աթենքի Կապադովկիա համալսարանի մեդալով,
Գավառի պատվավոր քաղաքացի է:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է:

Ընտանեկան վիճակը
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Հեռախոս`060-46-02-01, 0-264-2-57-75

Էլ. փոստ` rector@gsu.am info@gsu.am