Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․ թ․ հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:
Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:
Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին:
Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:
Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ +374-60-46-12-43, 099-02-21-41 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներով՝ info@gsu, infogsu@mail.ru։
ԳՊՀ ընդունող հանձնաժողով