ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՆԱԼ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Գավառի պետական համալսարանի 4-րդ կուրսերի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ս․ թ․նոյեմբերի 18-ին՝ ժամը    19։00-ին կարող եք մասնակցել առցանց վեբինարի և բացահայտել«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» առաջնորդության ծրագրին միանալու ճանապարհը։Վեբինարի ընթացքում կքննարկվեն, թե

— ինչպիսի՞ նոր պահանջներ ունի այսօրվա աշխատաշուկան, և ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ մրցունակ լինելու համար,

— ինչպե՞ս կարող է առաջնորդության ծրագիրը դառնալ ձեր մասնագիտական կայացմանմեկնարկը,

— ինչպե՞ս կարող եք ծրագրի ընթացքում ձեռք բերած փորձն ու հմտությունները հիմք դարձնել ձեր սեփական մեկնարկային նախագծերը (ստարտափները) սկսելու համար,

— ինչպե՞ս կարող եք ծրագրի միջոցով նոր հնարավորություններ բացահայտել Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։

Այս ամենի մասին ձեզ կպատմեն նրանք, ովքեր արդեն անցել են այդ ճանապարհը։

Մեզ կմիանան ծրագրի շրջանավարտներ և ներկայումս ծրագրի ակտիվ փուլում գտնվող մասնակիցներ, որոնք կկիսվեն իրենց իրական պատմություններով, ձեռքբերումներով և մեկնարկային նախաձեռնություններով։ Դուքհնարավորություն կունենաք ոչ միայն ծանոթանալու ծրագրին, այլև անմիջապես մասնակիցներից լսելու, թե ինչ է այն փոխել իրենց կյանքում և ինչ նոր դռներ է բացել։

Ձեր հաջորդ հնարավորությունը կարող է սկսվել հենց այս հանդիպումից։

Վեբինարի օրը՝  ս․ թ․ նոյեմբերի 18, ժամը՝ 19։00, ձևաչափը՝ առցանց։

 Գրանցման հղումը՝ https://www.tfaforms.com/5240212

Գրանցված ուսանողներն իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին կստանան վեբինարի հղումը։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան