Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հայտնում ենք, որ լրացել է համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի և ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնավարման ժամկետը, ուստի կայանալու են ԳՊՀ ՈՒԽ և ՈՒԳԸ նախագահների ընտրություններ։ Թեկնածուները կարող են առաջադրվել թե՛ ֆակուլտետային ուսանողական խորհուրդների կողմից, թե՛ ինքնաառաջադրման սկզբունքով։ Համալսարանի այն ուսանողները, ովքեր ցանկանում են ստանձնել ուսանողական ինքնակառավարման մարմինների ղեկավարման պատասխանատվությունը, կարող են նախընտրական ծրագրերը ներկայացնել ԳՊՀ ակադեմիական քաղաքականության բաժին մինչև ս․ թ․ նոյեմբերի 20-ը, իսկ ընտրությունները կկայանան ս․ թ․ նոյեմբերի 21-ին, ժամը 11․30-ին, Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ