Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցեց Մայկոպի տեխնոլոգիական համալսարանում կայացած միջազգային գիտաժողովին՝ «Տարածաշրջանների կայուն զարգացում. բազմագործոն հետազոտական մոտեցում մշակութային, տնտեսական և սոցիալ-քաղաքական ոլորտներում» խորագրով։ Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել և վերլուծել Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների տարածքային զարգացման արդի միտումները, կայուն զարգացմանը նպաստող կառուցակարգերն ու հեռանկարները։ Պարոն Սահակյանը հանդես եկավ զեկուցմամբ՝ «Ժամանակակից քաղաքային միջավայրի հետազոտությունները՝ որպես տարածաշրջանների սոցիալ-մշակութային զարգացման կանխատեսման գործոն» թեմայով։ Զեկուցման մեջ ներկայացվեցին Գավառի՝ որպես Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի տարածաշրջանում կայուն զարգացման ներուժ ունեցող քաղաքի առանձնահատկությունները, զարգացման ուղիները։
ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԸ
