ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՆ ՆՎԻՐՎԱԾ  ՔՆՆԱՐԿՄԱՆ

ԳՊՀ հարգելի՛ ուսանողներ, ս․ թ․ ապրիլի 17-ին, ժամը՝ 13։00-ին Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում տեղի կունենա բանավեճ-քննարկում՝ «Ձկնարդյունաբերությունը բացասաբա՞ր է ազդում Սևանա լճի վրա» թեմայով։ Քննարկումը կազմակերպել են ԳՊՀ «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» բաժինների 2-րդ կուրսի ուսանողները՝ «Բնապահպանություն և բնօգտագործման տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում։

Միջոցառումը հնարավորություն կտա քննարկել բնապահպանության և տնտեսության միջև հավասարակշռության կարևորությունը՝ Հայաստանի բնական հարստության՝ Սևանա լճի օրինակով:

Սիրով սպասում ենք ձեզ։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

Հրապարակվել է 16.04.2025
Scroll to Top
Գավառի պետական համալսարան