Գավառի պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն ս․ թ․ հուլիս ամսվա ընթացքում մասնակցելու Ալմերիայի համալսարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցին, իսկ դասախոսները՝ երկու շաբաթ դասավանդելու ամառային դպրոցում:
Անգլերեն լեզվի C1-C2 մակարդակի իմացությունը դասախոսների համար պարտադիր է, իսկ B2 մակարդակի իմացությունը՝ ուսանողների համար պարտադիր է:
Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև ս․թ. հունիսի 7-ը։
Փաստաթղթերը՝ անձնագրի պատճենը, կենսագրությունը, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանքն անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։