Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում 2026 թվականի ապրիլի 15-19-ը Գավառի պետական համալսարանը կհյուրընկալի Պորտուգալիայի Հանրապետության Էվորա համալսարանի Հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսային։
Հրավիրում ենք ԳՊՀ դասախոսներին, ուսանողներին, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, թեմաներով հետաքրքրվող անձանց մասնակցելու պրոֆեսորի բաց դասախոսություններին՝ հետևյալ թեմաներով.
1․ «Մանկավարժական նորարարական մեթոդներիև տեխնիկաների կիրառությունը բարձրագույն կրթության մեջ»՝ ապրիլի 16-ին,
2․ «Ինչպե՞ս գնահատել ուսումնական հաստատությունների որակը. Պորտուգալիայի և Եվրոպայի փորձը»՝ ապրիլի 17-ին,
3․ «Ինչպե՞ս ուսումնասիրել կազմակերպությունների ապագան՝ օգտագործելով հեռանկարային մեթոդաբանությունը»՝ ապրիլի 18-ին։
Տեղեկացնում ենք, որ դասախոսությունները կկայանան Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում, սկիզբը՝ ժամը՝ 13:00-ին։
Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին։