ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նախագահ Լաուրա Մանուկյանը ներկայացրեց ՈՒԽ տարեկան գործունեության հաշվետվությունը՝ անդրադառնալով իրականացված աշխատանքներին, ուսանողական նախաձեռնություններին, կազմակերպված կրթական, ճանաչողական, մշակութային միջոցառումներին, ինչպես նաև ուսանողների ակտիվության ու ներգրավվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին։
ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախագահ Մերի Փուրթոյանը ներկայացրեց ՈւԳԸ 2025-2026 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, նշեց իրականացված աշխատանքների, ուսանողների գիտահետազոտական նախաձեռնությունների, նրանց գիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, հանրապետական և միջազգային գիտաժողովներին մասնակցության մասին։ Ներկայացվեցին նաև ՈՒԽ և ՈՒԳԸ 2026-2027 ուսումնական տարվա զարգացման հիմնական ուղղություններն ու նախատեսվող ծրագրերը։ Հաշվետվությունների ներկայացումից հետո ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը Լաուրա Մանուկյանին և Մերի Փուրթոյանին հանձնեց շնորհակալագրեր՝ 2024-2026 թվականներին համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներն արդյունավետ ղեկավարելու, սովորողների հասարակական ակտիվությունն ու նախաձեռնողականությունը խթանելու և զարգացման ծրագրեր իրականացնելու համար։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան