ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի Հանրապետության համայնքներից էներգետիկ կառավարման 16 մասնագետներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ միասին մասնակցեցին Գերմանիայում տեղի ունեցած 7-օրյա աշխատաժողովին։ Աշխատաժողովին մասնակցեց նաև Գավառի պետական համալսարանի դասախոս, Գավառի համայնքապետարանի աշխատակից Լալա Մկրտչյանը։ Ուսումնասիրվեց Գերմանիայի Բավարիա երկրամասի Շվաբիա վարչական շրջանում գտնվող Քեմփտեն, Մեմմինգեն և Բոբինգեն քաղաքային համայնքների հաջողված փորձը, քննարկվեցին էներգետիկ կառավարման խնդիրների ժամանակակից լուծումները։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հետևյալ ոլորտներին՝ հանրային շենքերի էներգաարդյունավետության և ջեռուցման, օդափոխության ու օդորակման խելացի համակարգերի ապահովում, վերականգնվող էներգիայի ստացում՝ արևային ֆոտովոլտային համակարգերի, էներգիայի կուտակման մարտկոցների, հողմային և գրունտային ջրերի էներգիայ, ջերմային պոմպերի կիրառման միջոցով։
Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը մասնակիցները պատրաստ են կիրառել իրենց համայնքներում՝ նպաստելով կայուն և դիմակայուն էներգետիկ լուծումների ներդրմանը։ Աշխատաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, GIZ-ի կողմից իրականացվող «SE 4 Resilience» ծրագրի՝ մարդկային կարողությունների զարգացմանը միտված միջոցառումների շրջանակում։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան