ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիների՝ «Բարև, մե՛նք ենք» խորագրով առաջին բեմելը։
Միջոցառման ընթացքում առաջին կուրսի ուսանողները ներկայացրին իրենց նախասիրությունները, դավանած արժեքները, սկզբունքներն ու կարգախոսները, անդրադարձան ընտրած մասնագիտությանը՝ բացահայտելով իրենց անհատականությունը, ունակությունները, երազանքներն ու նպատակները։
Ցերեկույթը հագեցած էր ջերմ և հիշարժան պահերով, բովանդակալից ելույթներով, գեղեցիկ երգ ու պարով։ Ազգային ոգին, հայրենիքի հանդեպ սերն ու երիտասարդական խանդավառությունը միավորել էին բոլորին՝ ստեղծելով յուրահատուկ տոնական մթնոլորտ։ «Բարև, մե՛նք ենք» միջոցառումը պարզապես առաջին կուրսեցիների հետաքրքիր ինքնաներկայացումը չէր, այլ նոր՝ ուսանողական կյանքի խոստումնալից սկիզբ։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան