ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոսներ Անի Ամիրյանը և Արևիկ Հարությունյանը մասնակցեցին Երևանում կայացած՝ «Մարդու իրավունքների հետազոտությունը Հայաստանում. արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի նախաձեռնությամբ՝ միավորելով մարդու իրավունքների ոլորտում մասնագիտական, հետազոտական գործունեություն իրականացնող անձանց։ Մասնակիցները քննարկեցին Հայաստանում մարդու իրավունքների հետազոտության արդի հիմնախնդիրները, ոլորտում առկա մարտահրավերները, գիտական հետազոտությունների ուղղությունները, ինչպես նաև հետազոտական և գործնական մոտեցումների համադրման հարցերը։
Գիտաժողովի աշխատանքներն ընթացան երեք հիմնական ուղղություններով՝ հետազոտություն, իրավակիրառ պրակտիկա, մեթոդաբանություն և փորձառական ուսուցում՝ ապահովելով մասնագիտական փորձի փոխանակման և գիտական երկխոսության հնարավորություն։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան