ԳԱՎԱՌԻ   ՊԵՏԱԿԱՆ   ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրավիրում ենք բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու  Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 27-րդ գիտաժողովին։

Գիտաժողովը կկայանա  2024 թվականի մայիսի 4-ին (մեկնարկը՝ ժամը 11.00-ին), զուգակցված՝ առկա-առցանց ձևաչափով։

ԳՊՀ գիտական պարբերականում տպագրության համար անհրաժեշտ է զեկուցումները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչև 2024 թվականի ապրիլի 25-ը՝ պահպանելով  բովանդակային և տեխնիկական պահանջները։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։

Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների.

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  2. Քիմիական գիտություններ
  3. Կենսաբանական գիտություններ
  4. Տեխնիկական գիտություններ
  5. Էկոլոգիական գիտություններ
  6. Գյուղատնտեսական գիտություններ
  7. Պատմական գիտություններ
  8. Տնտեսական գիտություններ
  9. Փիլիսոփայական գիտություններ
  10. Բանասիրական գիտություններ
  11. Իրավաբանական գիտություններ
  • Մանկավարժական գիտություններ
  1. Հոգեբանական գիտություններ
  • Սոցիոլոգիական և քաղաքական գիտություններ
  1. Աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։

Բանասիրական գիտությունների բաժանմունքում, ի թիվս այլ զեկուցումների, կներկայացվեն ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող՝ ‹‹21T-6B038›› ծածկագրով ««Սասնա ծռեր» էպոսը և եվրոպական էպիկական ավանդույթը» թեմայով հետազոտական ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի  ապրիլի 25-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով.

http://gsu.am/hy/electroniapplication/

և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝

info@gsu.am, infogsu@mail.ru

Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և որպես հոդված կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում։

Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուն ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի ՀՀ գիտական պարբերականների ցանկում: Ստորև ներկայացնում ենք զեկուցումներին (հոդվածներին) ներկայացվող  պահանջները.

  1. Գիտական զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, համակարգչային շարվածքով, B 5 չափի տպագրական թղթի վրա, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ։

Վերևում նշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հոդվածի համընդհանուր տասնորդական դասակարգման կոդը (ՀՏԴ, UDC, УДК, տե՛ս http://www.udcsummary.info/php/index.php?tag=1&lang=hy հղումը), այնուհետ հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt  տառաչափով, շեղատառ (italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract),  որտեղ պետք է հակիրճ ներկայացվեն ուսումնասիրության առարկան, մեթոդները, հեղինակ(ներ)ի հիմնական եզրահանգումները, գիտական նորույթ պարունակող առաջարկությունները։ Անգլերեն ամփոփագրի առկայությունը պարտադիր է, ընդ որում՝ 150-ից 250 բառի սահմաններում, եթե նյութն անգլերեն չէ։

  1. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» (թավ) և նշել բանալի բառերը։
  2. Բաց թողնելով երկու տող՝ շարադրել աշխատանքը, 10,5 pt տառաչափով։ Մեջբերումներն անհրաժեշտ է կատարել համակարգչային հղման ձևով՝ զեկուցման համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։ Բնագրին հաջորդում է «Օգտագործված աղբյուրներ»-ի ցանկը: Բնագրի վերջին էջում հեղինակը գրում է՝ «Բնագրի նյութը նախկինում չի հրատարակվել», որին հաջորդում են հեղինակի ստորագրությունը (բոլոր համահեղինակների ստորագրությունները) և  խմբագրական խորհրդին ներկայացման օրը, ամիսը, տարին։
  3. Ներկայացվող զեկուցումները պետք է ունենան հստակ տրամաբանական կառուցվածք՝

ա) ներածություն, որում հիմնավորվում է ուսումնասիրման առարկայի արդիականությունը,  ներկայացվում են հետազոտության հիմնական նպատակը,  տեսական և գործնական հիմքերը, առաջադրվող վարկածը,

բ) հիմնական մաս, որում վերլուծվում են հետազոտության թեմայով նախկինում կատարված գիտական հրապարակումները, արդի մոտեցումները, հեղինակ(ներ)ի կատարած ուսումնասիրությունը, տեսակետները,

գ) ամփոփիչ մաս, որը բովանդակում է հետազոտության արդյունքները՝ եզրահանգումները, տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկությունները, գիտական նորույթ պարունակող խնդրի լուծումը, հաստատված վարկածը, կանխատեսումները։

  1. Զեկուցման վերջում 10,5 pt տառաչափով անհրաժեշտ է գրել հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոն­­ը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն, ամփոփագիրը՝ 150-250 բառ, և բանալի բառերը։
  2. Լատիներեն և հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները և աղյուսակները ներկայացնել նկարի տեսքով` 10,5 pt տառաչափով։
  3. Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:

Պահանջներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվում:

Գավառի պետական համալսարանի աշխատակիցների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված դասախոսների ու ասպիրանտների համար զեկուցումների տպագրությունն անվճար է։ Մյուս հեղինակները զեկուցման տպագրման համար վճարում են յուրաքանչյուր էջի հաշվարկով` 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ, իսկ  ԳՊՀ ‹‹Գիտական հոդվածների ժողովածու››-ի տպագիր օրինակ ստանալու համար՝ ևս 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, փոխանցումը կատարելով ցանկացած բանկից՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800 հաշվեհամարին։ Փոխանցումը հարկավոր է կատարել միայն ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդի կողմից հոդվածի ընդունումը հաստատելուց հետո` հնգօրյա ժամկետում:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

(0-60) 46-03-02, (0-60) 46-04-03,  (0-60) 46-12-42, (0-60) 46-12-43։

           

Մասնակցության հայտի ձևաչափ

(պարտադիր է լրացնելը)

 

Ազգանուն, անուն, հայրանուն,  
Գիտական աստիճան  
Գիտական կոչում  
Աշխատանքի վայրը  
Պաշտոնը  
Հոդվածի վերնագիրը  
Մասնագիտական բաժանմունքը, որտեղ նախատեսվում է մասնակցությունը  
Էլեկտրոնային փոստի հասցեն  
Հեռախոսահամարը  

                                                Շնորհակալություն։

ԳՊՀ գիտաժողովի կազմկոմիտե

 

 

 

 

 

 

    

                                     

 

 

Հրապարակվել է 11.01.2024