ԲՆԱԳԻՏԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Մարտին Ավագյան
Դեկան
Մելանյա Գարեյան
Փոխդեկան💼 Կառավարման և ֆինանսների ամբիոն
🎓 Կրթական ոլորտ
Ամբիոնը իրականացնում է բակալավրիատի «Ֆինանսներ /ըստ ոլորտի/» և «Տնտեսագիտություն» և մագիստրատուրայի «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» և «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրերը:
🔬 Գիտահետազոտական ոլորտ
Ամբիոնի գիտահետազոտական ուղղություններն են`
- Հարկաբյուջետային քաղաքականության բարելավման հնարավորությունները ՀՀ-ում
- ՀՀ-ում տեղական և տարածքային համաչափ զարգացման ապահովման հիմնահարցերը
- ՀՀ Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:
📊 Հաշվապահական հաշվառման ամբիոն
🎓 Կրթական ոլորտ
Ամբիոնը իրականացնում է բակալավրիատի «Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի» և մագիստրատուրայի «Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի» մասնագիտական կրթական ծրագրերը:
🔬 Գիտահետազոտական ոլորտ
- Կազմակերպություններում հաշվապահական հաշվառման, հարկային հաշվառման և աուդիտի կազմակերպման և մեթոդոլոգիայի կատարելագործման հիմնահարցերը
- Ձեռնարկությունների (կազմակերպությունների) տնտեսական գործունեության տնտեսագիտական վերլուծության և ֆինանսական պլանավորման մեթոդիկաների մշակման և կատարելագործման հիմնախնդիրները
- Ձեռնարկությունների (կազմակերպությունների) կառավարման մեջ հաշվապահական հաշվառման և վերլուծության մեթոդների, մեխանիզմների, գործիքների և տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման խնդիրները և կատարելագործման հիմնական ուղղությունները:
🌿 Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոն
🎓 Կրթական ոլորտ
ԳՊՀ կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնում իրականացվում են բակալավրի վեց և մագիստրատուրայի երեք մասնագիտական կրթական ծրագրեր։ Կենսաբանություն և Աշխարհագրություն ՄԿԾ-ները մասնագիտական մանկավարժության ոլորտում են /բակալավրիատ և մագիստրատուրա/, Դեղագործական քիմիա ՄԿԾ-ն՝ քիմիայի /բակալավրիատ/, Սերվիս ՄԿԾ-ն՝ սերվիսի /բակալավրիատ/, Քարտեզագրություն և կադաստրային գործ ՄԿԾ-ն՝ աշխարհագրության /բակալավրիատ/, Բնապահպանություն և բնօգտագործում ՄԿԾ-ն՝ բնապահպանության և բնօգտագործման ոլորտներում /բակալավրիատ և մագիստրատուրա/։ Ամբիոնը համալրված է համապատասխան գիտական աստիճաններ ունեցող և գործնական ոլորտում աշխատող պրոֆեսորադասախոսական կազմով, որոնք դասավանդում են ՄԿԾ-ների առկա և հեռակա ուսուցման համակարգերում։
🔬 Գիտահետազոտական ոլորտ
Ամբիոնում գիտահետազոտական հիմնական ուղղություններն են՝
- Հողային ռեսուրսների մելիորատիվ վիճակի բարելավման հիմնախնդիրներ
- ՀՀ Գեղարքունիքի մարզում տուրիզմի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները
- Ջրակենսաբանական հետազոտություններ, ֆիտոպլանկտոնի քանակական և որակական ցուցանիշների հետազոտություն
- Բարդ օրգանական նյութերի սինթեզը և կիրառումը դեղաբանության մեջ:
💻 Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոն
🎓 Կրթական ոլորտ
Ամբիոնում իրականացվում են բակալավրիատի և մագիստրատուրայի մեկական կրթական ծրագրեր՝ Համակարգչային ճարտարագիտության բակալավրիատ և Համակարգչային ճարտարագիտության մագիստրատուրա։ ՀՃ մասնագիտության կրթական ծրագրով պատրաստվում են ինֆորմատիկայի մասնագետներ, որոնք տիրապետում են ՀՃ մասնագիտությանը և ունեն ավելի խորը գիտելիքներ ինչպես համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերի, այնպես էլ ծրագրավորման բնագավառում:
🔬 Գիտահետազոտական ոլորտ
Ամբիոնում գիտահետազոտական հիմնական ուղղություններն են՝
- Արհեստական բանականության համակարգեր և նեյրոնային ցանցեր
- Ծրագրային ապահովման մշակում
- WEB-տեխնոլոգիաներ
- Էլեկտրոնային ուսուցում, առցանց կրթական տեխնոլոգիաներ
- Համակարգչային թեստավորում, գիտելիքների ստուգում և գնահատում: