ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախագահի ընտրություն։ ՈՒԳԸ նախագահի թեկնածուն հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մագիստրատուրայի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ավետիսյանն էր, ով ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը՝ կարևորելով ուսանողների գիտահետազոտական հետաքրքրությունների խթանումը, գիտական նախաձեռնությունների ընդլայնումը, գիտակրթական միջոցառումների կազմակերպումն ու ուսանողների ակտիվ ներգրավվածությունը համալսարանի գիտական կյանքին։ Այնուհետև նա պատասխանեց ուսանողների հարցերին։ Սահմանված կարգով անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով համալսարանի ՈՒԳԸ նախագահ ընտրվեց Լիլիթ Ավետիսյանը։
Շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նորընտիր նախագահ Լիլիթ Ավետիսյանին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն, նոր նախաձեռնություններ և հաջողություններ՝ ի նպաստ ուսանողների հետազոտական գործունեության առավել ակտիվ ու բովանդակալից կազմակերպման և գիտական ներուժի զարգացման։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան