ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Գավառի պետական համալսարանում կայացավ ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն։ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուն բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Ավետիսյանն էր։
Նա ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, անդրադարձավ ուսանողական ինքնակառավարման զարգացմանն ուղղված իր պատկերացումներին ու առաջարկություններին, որից հետո պատասխանեց ուսանողների հարցերին։ Սահմանված կարգով անցկացվեց փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Գոհար Ավետիսյանը։
Շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Գոհար Ավետիսյանին և մաղթում արդյունավետ աշխատանք, նոր նախաձեռնություններ ու հաջողություններ՝ ուսանողական կյանքն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելու գործում։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան