Ս․ թ․ հոկտեմբերի 3-ին և 4-ին Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովի շրջանակում անցկացվեց նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը: Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Համագումարի մասնակիցներին փոխանցվեց ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը: Ներկաներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարին մասնակցեցին ԱՊՀ 7 պետության շուրջ 140 ներկայացուցիչ։
VIII համագումարի աշխատանքներին մասնակցեցին նաև Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայցուցիչները։
Լիագումար նիստի ավարտից հետո ԳՊՀ պատվիրակները տասը մասնագիտական բաժանմունքներում հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․
«Կրթության իրավունքի վերաիմաստավորումը ժամանակակից իրողությունների համատեքստում», զեկուցող՝ ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր,
դոցենտ Հակոբյան Ռուզաննա,
«Տեղեկատվական տեխնոլոգիաները որպես ուսանողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց», զեկուցող՝ ԳՊՀ պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կուտուզյան Նելլի,
«Պատմության դասերին սովորողների վերլուծական հմտությունների ձևավորում», զեկուցող՝ որակի ապահովման բաժնի վարիչ, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հայրապետյան Քանաքարա,
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում գնահատման հիմնական չափանիշների մասին», զեկուցող՝ ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս
Հայթյան Սաթենիկ,
«Ավագ դպրոցում դարձվածքաբանական միավորների դասավանդման արդյունավետ մեթոդները», զեկուցող՝ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Թոռչյան Լիլիթ,
«Վարքագծային խանգարումներ ունեցող երեխաների սոցիալական հարմարվողականության հիմնախնդիրները», զեկուցող՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Դավթյան Արմինե,
«Հայերենի՝ որպես օտար լեզվի դասերին պրոբլեմային ուսուցման առանձնահատկությունները», զեկուցող՝ հումանիտար մանսգիտությունների ֆակուլտետի փոխդեկան, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սարգսյան Ռուզաննա,
«Կրթության նոր իրողություններ. թվային դարաշրջան և ուսուցման նոր մոտեցումներ» զեկուցող՝ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Մելքոնյան Աննա,
«Լեզվական կրթության ոլորտում աշխարհի /VUCA/ մարտահրավերների մասին», զեկուցող՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սարգսյան Ռուզաննա,
«Նախագծային ուսուցման ազդեցությունը ուսանողների վրա, մոտիվացիա և ինքնարդյունավետություն EFL սովորողների համար», զեկուցող՝ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Տիգրանյան Սաթենիկ։
Երկօրյա համագումարի աշխատանքներին մասնակցեցին նաև օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Միրիբյանը, ով հանդես եկավ որպես Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնի հանձնաժողովի անդամ, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Օլգա Ղազարյանը, որակի ապահովման բաժնի մասնագետներ Մարիամ Նախրատյանը, Նոնա Մուրադյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետներ Նունե Միրիբյանն ու Սիրանույշ Մկրտչյանը, հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս Հասմիկ Մարգարյանը, կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյանը։ Իսկ ԳՊՀ դասախոսներ՝ տնտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը և մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը նախագահեցին մասնագիտական բաժանմունքներում։
Մասնակիցները փաստեցին, որ համագումարի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտի առաջավոր փորձի փոխանակման և արդյունավետ աշխատանքի գնահատման լավագույն հնարավորությունն ընձեռվեց։