Month: Սեպտեմբերի 2024
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՔՐԻՍՏԻՆԵ ԲԱՏԻԿՅԱՆ
-«Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Քրիստինե Բատիկյանն եմ։ Սովորել եմ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆալուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժին՝ անվճար հիմունքներով։ Ես սիրում եմ իմ առջև դնել խնդիրներ և լուծել դրանք, հստակ ձևակերպել նպատակներ և իրականացնել իմ նպատակները աշխատասիրության շնորհիվ ։ «Լավագույն ուսանող» մրցույթին մասնակցելն ու հաղթելը ինձ համար վերջին մեկ տարվա ընթացքում դարձել էր կարևոր նպատակ, իսկ այժմ այն իրականություն է։
2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում բակալավրի կրթական ծրագրով արժանացել եմ «Հայագիտության» ոլորտի 1-ին մրցանակին:
-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
-Գավառի պետական համալսարանը ինձ թևեր տվեց՝ ուժերս փորձելու գիտական և մշակութային տարբեր միջոցառումներում, որոնք ևս նպաստեցին իմ հաղթանակին։
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
-Կարծում եմ յուրաքանչյուրս էլ պետք է ունենանք նպատակներ, երազանքներ, որոնց հասնելու համար պետք է որոշակի ջաբք գործադրենք։ Ինձ համար կյանքում առաջնայինը որակյալ կրթություն ստանալն է, ինչպես նաև նպատակներ ու երազանքներ ունենալն ու դրանք իրագործելն է։
-Ի՞նչ երազանքներ ունեք։
-Երազանքս հիմա միայն այն է, որ մեր երկիրը խաղաղ լինի, եղբայրս, և ոչ միայն իմ, այլև բոլորիս զինվորները ծառայեն հայրենիքին և վերադառնան տուն։ Նրանք են մեզ ուժ տվողները։
-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
-Կյանքիս առաջնային սկզբունքը հասարակությանը պիտանի մարդ դառնալն է և հայրենիքին օգտակար լինելը։ Իսկ ուսումնական տեսանկյունից նախընտրում եմ ոչինչ անգիր չանել, այլ ընկալել, գիտակցված ըմբռնել, յուրացնել։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։
-Ազատ ժամերին սիրում եմ նկարել, երաժշտություն լսել, իսկ երեկոյան վերցնել մի հաճելի գիրք և ընթերցել։
Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի
հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։
-ԳՊՀ ուսանողներին խորհուրդ եմ տալիս ակտիվորեն մասնակցել բոլոր միջոցառումներին՝ զարգացնելով մտավոր-հոգևոր արժեքները, գիտականն ու մշակութայինը։ Հաջորդ տարվա մրցութում հաղթելու համար նրանք ջանասիրաբար պետք է սովորեն, աշխատեն գիտական հոդվածներ գրելու, գիտաժողովներին դրանք ներկայացնելու ուղղությամբ։ Ցանկացած մարդ յուրովի լավագույնն է, ուղղակի պետք է նրան հնարավորություն ընձեռվի ինքնաիրացման, ներուժի բացահայտման, իր լավագույն որակները ներկայացնելու համար››։
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության
բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ԼԵՀԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԹԵՀՄԻՆԵ ԲԱՏԻԿՅԱՆ
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ․ ՌՈԶԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
‹‹ -Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Ռոզա Վեզիրի Աբրահամյանն եմ, ծնվել եմ 2002 թվականի հունվարի 28-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: Հաճախել եմ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոց: Սովորել եմ գերազանց առաջադիմությամբ: Դպրոցական տարիներին մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների, մրցույթների, փառատոնների, ունեմ 2 տասնյակից ավելի հավաստագրեր և պատվոգրեր:
2020 թվականին ավարտելով դպրոցը՝ հաջողությամբ ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ‹‹Ֆինանսներ›› բաժնի առաջին կուրս: 2021 թվականին ընտրվել եմ ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության, իսկ 2022 թվականին՝ ուսանողական խորհրդի նախագահ: Ակտիվորեն մասնակցել եմ ԳՊՀ ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին: Մասնակցել եմ հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների, ունեմ տպագրված հոդվածներ:
2023 թվականին հաղթել եմ «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում՝ հասարակագիտության ոլորտում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:
-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
-Իմ կյանքի ամենալուսավոր փուլը համալսարանական տարիներն են: Համալսարանում եմ ծանոթացել բուհին նվիրված ու ջանասիրաբար աշխատող դասախոսներիս, ցանկացած պահի ինձ օգնող ու աջակցող ընկերներիս:
Համալսարանն օգնեց ինձ՝ կայանալ, գիտելիքն արժևորել, նոր կարողություններ ձեռք բերել, դժվարություններից չերկնչել, դրանք արիաբար հաղթահարել, ինչի համար շնորհակալ եմ հարազատ կրթօջախիս, պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմին՝ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի գլխավորությամբ։
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
Ընտանիք, ընկերներ, կրթություն…
Այս շարքը կարող եմ շարունակել։ Ինչպես ցանկացած անձի համար, ինձ համար առաջնայինն իմ հայրենիքն է ու ընտանիքը։
—Ի՞նչ երազանքներ ունեք։
-2020 թվականի պատերազմից հետո ինձ համար մեծագույն երազանք է խաղաղությունը։ Խաղաղության պայմաններում միայն կարելի է ի կատար ածել բոլոր երազանքները, պարզապես պետք է հավատալ, ձգտել, պայքարել և հասնել նվիրական իղձերի իրականացմանը։
— Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
-Ես բնույթով սկզբունքային անձնավորություն եմ, կնշեմ ինձ համար առավել գնահատելի սկզբունքները՝ ազնվություն, ուղղամտություն, պարզություն ու մաքրություն, կամք, ջանք ու ձգտում՝ երազանքներին հասնելու ճանապարհին:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
-Նախասիրություններս շատ են, սիրում եմ կարդալ գեղարվեստական ու մասնագիտական գրականություն, երաժշտություն լսել, հետաքրքրված եմ նաև մանկավարժական գործունեությամբ, ունեմ աշակերտներ, որոնց հետ աշխատում եմ մեծ սիրով ու նվիրումով:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը:
-Ուսանողներին խորհուրդ կտամ առաջին հերթին լավ սովորել, զբաղվել հետազոտական և հասարակական գործունեությամբ, ակտիվորեն ներգրավվել բուհի ինքնակառավարման մարմիններում:
Այս ամենից զատ, միշտ պետք է հիշել, որ «Լավագույն»-ի կոչմանն արժանանալու համար պետք է լինել նախ և առաջ պայքարող և երազանքների ճանապարհին չընկրկող:
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և
լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը