Գավառի պետական համալսարանի Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը, նույն ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցեցին Չեչնիայի Հանրապետության Գրոզնիի ակադեմիկոս Մ․ Դ․ Միլլիոնշչիկովի անվան պետական նավթային տեխնիկական համալսարանում կայացած «Ապագայի կրթություն» խորագրով միջազգային V գիտաժողովին։
Գիտաժողովի համակազմակերպիչ է նաև Գավառի պետական համալսարանը։
ԳՊՀ պրոֆեսոր Արմեն Սահակյանը ներկայացրեց զեկուցում՝ «Ապագայի կրթություն և կարիերա. ժամանակի հրամայականները» թեմայով։
Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ՝ ժամանակակից կրթության թվային վերափոխման հետ կապված հարցերի լայն շրջանակի քննարկման համար, ներառյալ՝ թվային կրթական միջավայրում ապագա մասնագետների մասնագիտական կարողությունների ձևավորման բովանդակային, տեխնոլոգիական և մեթոդական ասպեկտները: Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն էին.
- Մասնագիտական կրթության արդի հիմնախնդիրները հասարակության թվայնացման համատեքստում,
- Թվային դիդակտիկան մասնագիտական կրթության և ուսուցման մեջ,
- Թվային ճարտարագիտությունը որպես ինժեներական գիտությունների և կրթական տեխնոլոգիաների սիներգիա,
- Ժամանակակից թվային կրթական միջավայրի տեխնոլոգիաները և բովանդակությունը,
- Վիրտուալացում և ընդլայնված իրականություն՝ մասնագիտական կրթության մեջ,
- Թվային սերնդի հոգեբանական բնութագիրը:
Գիտաժողովի զեկուցումները կտպագրվեն Գրոզնիի ակադեմիկոս Մ․ Դ․ Միլլիոնշչկովի անվան պետական նավթային տեխնիկական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուում։