ԽՈՐԻՆ  ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ԵՆՔ  ՀԱՅՏՆՈՒՄ «ԺԻՐԱՅՐ  ՆԻՇԱՆՅԱՆ»  ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողներին տարիներ շարունակ նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել բուհի պատվավոր բարերար, երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանը, ում մարդասիրական առաքելությունը այժմ շարունակում են նրա տիկինն ու որդին՝ Անահիտ և Թագվոր Նիշանյանները։

Ս. թ. հոկտեմբերի 9-ին Գավառի պետական համալսարան այցելեցին Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, գիտական և կրթական ծրագրերի ղեկավարի օգնական Աննա Չիֆլիկյանը՝ Ժիրայր Նիշանյանի անվան կրթաշնորհառուների հետ հանդիպելու նպատակով։

Հանդիպմանը ներկա էր ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով խորին երախտագիտություն հայտնեց Նիշանյան ընտանիքին՝ ուսանողներին մշտապես աջակցելու համար։

Պարոն Կարապետյանը ամփոփեց ուսանողների նախորդ ուսումնական տարվա արդյունքները, «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրում ընդգրկված առաջին կուրսի ուսանողներին ներկայացրեց բարերար Ժիրայր Նիշանյանի կենսագրությունը, կարևորեց ուսանողների բարձր առաջադիմությունը և կամավորական տարբեր ծրագրերին նրանց մասնակցությունը։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան