Ս․ թ․ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Գավառի պետական համալսարանի ռեկտորատի հերթական նիստը, որի օրակարգի համաձայն քննարկվեցին Եվրոպական միության ‹‹ERASMUS+ KPI4HE. Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի շրջանակում ս․ թ․ սեպտեմբերի 23-ից 28-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Օլդենբուրգի համալսարանում տեղի ունեցած վերապատրաստման արդյունքները։ Ծրագրի աշխատանքային խմբի անդամ, ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը ներկայացրեց Օլդենբուրգի համալսարանում տեղի ունեցած վերապատրաստման ընթացքն ու արդյունքները, ծրագրի առաջնահերթությունները, աշխատանքային հանդիպումները, քննարկվեցին ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի կողմից կատարվելիք աշխատանքները։ Վերապատրաստմանը մասնակցել են ԳՊՀ պրոռեկտոր Ն․ Կուտուզյանը, Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, Որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, Ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը, Արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։
Day: 18.10.2024
ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ
Ս․ թ․ հոկտեմբերի 17-ին Գավառի պետական համալսարանի «Տնտեսագետների ակումբ»-ի նախագահ, «Ֆինանսներ» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Ավագյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ։
Մրցեցին «Իմացության հորիզոն» և «Մտքի թևեր» անվանումներով թիմերը՝ բաղկացած «Ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում» և «Տնտեսագիտություն» բաժինների ուսանողներից։
Ինտելեկտուալ խաղ-մրցույթն անցկացվեց երկու փուլով։ Առաջին խաղափուլի ընթացքում հնչեցին 10 հարցեր, որոնց խմբերը տվեցին ճիշտ պատասխաններ հավասարապես։ Երկրորդ խաղափուլի ընթացքում մրցեցին խմբերի ավագները` «Տնտեսագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Արմինե Սաֆոյանն ու Մերի Փուրթոյանը։
Խաղն ավարտվեց «Մտքի թևեր» թիմի հաղթանակով։
Ինտելեկտուալ խաղ-մրցույթի ընթացքում «Ֆինանսներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Վարդանյանն ասմունքեց Պարույր Սևակի «Որդուս» բանաստեղծությունը, իսկ նույն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Նավոյանը` Վահան Տերյանի «Աշնան» ստեղծագործությունը։ Մասնակիցները փաստեցին, որ խաղը հետաքրքիր էր և ուսուցողական։