ԱՊԱԳԱ ԲՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԵԼԸ ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարանում կայացավ ապագա բնագետների և տնտեսագետների առաջին բեմելը։ «Բարև, մե՛նք ենք» խորագիրը կրող ցերեկույթը կազմակերպել էր բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նելլի Գրիգորյանը` առաջին կուրսի ուսանողների հետ, ովքեր ներկայացրին «Սերվիս», «Համակարգչային ճարտարագիտություն», «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների կարևորությունն ու առանձնահատկությունները, անդրադարձան իրենց նախասիրություններին, սկզբունքներին ու կարգախոսներին։
Առաջին կուրսեցիներին իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով ողջունեցին Նորատուսի արվեստի դպրոցի սաներ Լիլիթ Վարդանյանը և Նարեկ Հարությունյանը։
Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև ԳՊՀ «Սերվիս» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհիները։
Առաջին կուրսեցիներին հաջողություններ մաղթեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը:
Scroll to Top
Գավառի պետական համալսարան