ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Ասոյան Թաթուլ Արտիկի
Դեկանբանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սարգսյան Ռուզաննա Մարատի
Դեկանի տեղակալ🏛 Հասարակական գիտությունների ամբիոն
🎓 Կրթական ոլորտ
1․ Պատմություն և Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժինների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանների ու դրանցում ներառված դասընթացների ծրագրերի մշակում։
2․ Ուսումնամանկավարժական, մանկավարժական, գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպում, վերահսկում։
3․ Մասնագիտական կողմնորոշման և ուսանողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպում։
🔬 Գիտահետազոտական ոլորտ
- Հայոց ազգային ինքնության հիմնախնդիրը
- Երևանի նահանգը և Նոր Բայազետի գավառը 1849-1917 թվականներին
- Ներառական կրթության մանկավարժական, սոցիալ-մանկավարժական, հոգեբանական հիմնախնդիրները
- Մանկավարժների մասնագիտական-մանկավարժական իրազեկությունները (կոմպետենտությունները)
⚖ Իրավագիտության ամբիոն
🎓 Կրթական ոլորտ
1․ Իրավագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի մասնագիտական կրթական ծրագրերի վերանայում և արդիականացում, ուսումնական պլանների մշակում։
2․ Գիտամանկավարժական կադրերի պատրաստման, ամբիոնի կազմի և մասնագետների որակավորման բարձրացման և վերաորակավորման ծրագրերի կազմակերպում։
3․ Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների իրականացում, ուսանողների դաստիարակչական աշխատանքների իրականացում։
4․ Ուսանողների նախաավարտական, գիտահետազոտական, գիտամանկավարժական պրակտիկաների անմիջական կազմակերպում ու հսկողություն։
5․ Իրավագիտության ուսումնական և ուսումնամեթոդական գրականության ստեղծում, ձեռնարկների, ուղեցույցերի, ժողովածուների և գիտական մենագրությունների հրապարակում։
🔬 Գիտահետազոտական ոլորտ
- Պետության և իրավունքի տեսություն ու պատմություն
- ՀՀ սահմանադրական իրավակարգավորումների արդի հիմնահարցեր
- ՀՀ քաղաքացիական իրավունքի հիմնախնդիրներ
- ՀՀ քրեական իրավունքի հիմնական ինստիտուտներ
- Հայաստան-Սփյուռք գործակցություն
🌍 Օտար լեզվի և գրականության ամբիոն
🎓 Կրթական ոլորտ
1․ Մասնակցում է «Անգլերեն լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունների բակալավրի և մագիստրատուրայի ուսումնական պլանների մշակման գործընթացին։
2․ Մշակում է իր գծով իրականացվող մասնագիտացումների ուսումնական պլաններում նախատեսվող առարկայական ծրագրերը։
3․ Կազմակերպում և իրականացնում է մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքներ։
4․ Իրականացնում է ուսանողների դաստիարակչական աշխատանքներ։
5․ Իրականացնում է ուսանողների մանկավարժական, գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաների անմիջական կազմակերպումն ու հսկողությունը։
🔬 Գիտահետազոտական ոլորտ
- Օտար լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի արդի հիմնահարցեր
- Օտար լեզուների ուսուցման նորագույն տեխնոլոգիաներ
- Ռուս և հայ ազգային մշակույթների, բանահյուսության և գրականության համեմատական ուսումնասիրություն