Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, թեմայով հետաքրքրված մասնագետներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց դասի՝ «Ու՞մ են փնտրում գործատուները» թեմայով, որը կվարի «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
Պարոն Ստեփանյանը 2005 թվականին ավարտել է Երևանի պետական հաամաալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ Բանկային համակարգում իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2001 թվականից։ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենն է 2017 թվականից։
Տեղեկացնում ենք, որ բաց դասը կկայանա Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում, ս․ թ․ նոյեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին։
Սիրով սպասում ենք ձեզ։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում։ Ծրագրերին մասնակցած համալսարանականները հանդես եկան բովանդակալից հաշվետվություններով։
ԳՊՀ «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Պապին Կարապետյանը ներկայացրեց իր ուսման փորձը Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում՝ պատմելով կրթական և սոցիալ-մշակութային նոր փորձառության մասին։
«Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Հովեյանը ներկայացրեց Հռոմի Սապիենզա համալսարանում իր ուսման ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքների և կարողությունների մասին։
Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը մասնակցել է Ալմերիայի համալսարանի ամառային դպրոցին՝ որպես դասախոս։ Տիկին Թոռչյանը հետաքրքիր շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ամառային դպրոցում իր դասախոսությունների թեմատիկ ուղղությունները, կիրառած կրթական նոր տեխնոլոգիաներն ու ձևաչափերը, ինչպես նաև անդրադարձավ հաստատված գործընկերային կապերին։ Ալմերիայի համալսարանի ամառային դպրոցի ուսանողի հաջողված փորձով կիսվեց «Իրավագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Արման Հայրապետյանը, ով ներկայացրեց իր ձեռքբերումներն ու դրանց կիրառման հնարավորությունները մասնագիտական աշխատանքում։ Ամառային դպրոցին մասնակցել է նաև «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Մովսես Մարգարյանը։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց ուսանողների և դասախոսների ակտիվ մասնակցությունը միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերին՝ նշելով եվրոպական համալսարանների հետ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու եվրոպական բուհերում սովորած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և առաջավոր փորձի փոխանակմանը, որը տեղի կունենա ս․ թ․ հոկտեմբերի 25-ին-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Սիրով սպասում ենք ձեզ։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հոկտեմբերի 15-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Գավառի պետական համալսարանում:
Մշտադիտարկման նպատակն է հետևել հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին, դիտարկել բարելավման ծրագրի իրագործման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև բուհի առջև ծառացած մարտահրավերները։
Գավառի պետական համալսարանը 4 տարի ժամկետով վերահավատարմագրվել է 2022թ. օգոստոսին:
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, Որակի ապահովման կենտրոնի մասնագետների հետ:
Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին՝
- ՄԿԾ-ների բարելավման և արդյունավետության ապահովման գործընթացը՝ ներքին աուդիտի իրականացումը, արդյունքների վերլուծությունը, բարելավման պլանավորումը և ՊԻԳԲ շրջափուլի իրականացումը։
- Կրթական ծրագրերի որակի ապահովման համակարգը՝ փոփոխությունների անհրաժեշտության բացահայտման մեխանիզմները, բարելավման պլանների կազմումն ու որակի ապահովումը։
- Կրթական ծրագրերի արդիականացումը և աշխատաշուկայի հետ փոխկապակցվածությունը՝ նոր առարկաների ներդրման մոտեցումները, աշխատաշուկայի զարգացումների մշտադիտարկումն ու դրանց արձագանքման ձևերը։
- Ուսանողակենտրոն ուսուցումը և մասնագիտական կարողությունների ձևավորումը՝ մասնագիտական մտածողության զարգացումը, գործատուի միջավայրում պրակտիկ հմտությունների ձեռքբերումը։
- Գիտելիք–կարողություն–հմտություն եռամիասնության ապահովումն ու գնահատումը՝ ինչպես է հաստատությունը հավաստիանում, որ ուսանողը կամ շրջանավարտը ձեռք է բերել բոլոր սահմանված վերջնարդյունքները, և ինչպես են գնահատվում եռամիասնության բաղադրիչները։
- Գնահատման համակարգի կատարելագործումը՝ կիրառվող մեթոդները, ձևավորող գնահատման լավագույն փորձերը և դրանց կապը կրթական վերջնարդյունքների հետ։
- Պրակտիկաների և հետազոտական գործունեության արդյունավետությունը՝ դրանց կապը ուսանողների հետազոտական թեմաների և մագիստրոսական թեզերի ուղղությունների հետ։
- Ուսուցման գործընթացում առաջադրանքների կիրառումը՝ վերլուծական և հետազոտական կարողությունների զարգացմանը նպաստող առաջադրանքների օրինակները և տեսական գիտելիքի գործնական ամրապնդման ձևերը։
- Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը կրթական գործընթացում՝ ուսուցման և գնահատման արդյունավետության և ժամանակակից մոտեցումների համատեքստում։
- Օտար լեզվի իմացության մակարդակը և միջառարկայական համագործակցությունը՝ մասնագիտական օտար լեզվի տիրապետման խրախուսման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։
- Կրթական հաստատության գործունեության արդյունքների գնահատումը՝ գործունեության առանցքային ցուցանիշների կիրարկումը, ուսանողների գոհունակության տվյալների վերլուծությունը, շրջանավարտների մասնագիտական զբաղվածության և կարիերայի հետագծելիության ապահովումը։
Մշտադիտարկման ավարտին բուհի ղեկավար կազմի հետ հանդիպմանն ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Կարևորվեց կրթական գործընթացում ԱԲ փորձի կիրառման տարածումը բուհում և հմտությունների վրա հիմնված գնահատման համակարգի ներդրումը, որը բոլոր սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը գնահատելու հնարավորություն կընձեռի:
Շեշտադրվեց նաև ԳԱՑ-երի հստակության ու չափելիության կարևորությունը:
Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ,
տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում դասավանդելու կամ մասնակցելու վերապատրաստման դասընթացի Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում։
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը հոգում է ակադեմիական շարժունության հետ կապված բոլոր ծախսերը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2025թ․ դեկտեմբերի 12-ը։
Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, «հետաքրքրության» նամակ, ակադեմիական առաջարկ՝ դասախոսական ծրագրին դիմելու դեպքում/ անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին՝ iro@gsu.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն բոլոր ձեռնարկներում։