Author: Nune Miribyan
ՏԱՐՎԱ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ «ՓԵՐԻՆԵՐԸ»՝ ԳՊՀ-ՈՒՄ
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գավառի պետական համալսարանի հետ համագործակցությամբ` Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոնի կողմից իրականացվեց «Կանաչ տեխնոլոգիաների շրջիկ էքսպո» իրազեկման միջոցառում։
Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի մասին, ինչպես նաև խթանել կանաչ տեխնոլոգիաների կիրառումը տեղական համայնքներում։
Նախապես պատրաստվել էին պաստառներ և տեղեկատվական թերթիկներ, որոնք ներառում էին արևային ֆոտովոլտային համակարգերի և ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ջերմամեկուսիչ նյութերի մատակարարների մասին տեղեկատվություն։
«Կանաչ տեխնոլոգիաների շրջիկ էքսպո»-ն միտված է նպաստելու Գեղարքունիքի մարզում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։
ԼՈՒԻԶԱ ՄԵՅ ԷԼՔՈԹԻ «ՓՈՔՐԻԿ ԿԱՆԱՅՔ»՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՍԵՐՎԻՍ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԱԳՅԱՆԻՆ
Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «Սերվիս» բաժնի ուսանողներն իրենց դասախոսի՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին ցերեկույթ՝ «Սեր առ հայրենիք և սերվիս» խորագրով։
Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներով, բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրին սերվիսի նշանակությունը, զբոսաշրջության տեսակները, դրանց զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ներկայացրին առաջարկություններ՝ տուրիզմի ոլորտը Գեղարքունիքի մարզում զարգացնելու և առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները շնորհակալություն հայտնեցին պարոն Ավագյանին և ուսանողներին՝ կարևորելով մասնագիտական ոլորտում նվիրյալ աշխատանքով հայրենիքը շենացնելու հրամայականը։
ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ԲԱՑ-ԴԱՍ` ԳՊՀ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարեց նիստ, որը հրավիրել և վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2025 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի 2025 թվականի կառուցվածքը և հաստիքացուցակը, որոնք հաստատվեցին խորհրդի կողմից։
Հոգաբարձուների խորհուրդը ընտրեց հիմնադրամի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող ընկերությանը։
Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։
ԱՅՍՕՐ ԳՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Ս․ թ․ դեկտեմբերի 7-8-ը կայացավ պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի նախաձեռնած ամենամյա՝ 2024 թվականի Համաշխարհային մարքեթինգային գագաթնաժողովը (WMS-2024), որի ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր զեկուցումներ շուկայաբանության ոլորտի արդի թեմաների վերաբերյալ, քննարկվեցին այնպիսի կարևոր հիմնախնդիրներ, ինչպիսին են թվային բիզնեսի փոխակերպումները և արհեստական բանականության ինտեգրումը շուկայավարման ռազմավարություններին:
Մարքեթինգի համաշխարհային գագաթնաժողովը գլոբալ բիզնեսի աշխարհում սպասված իրադարձություն է, որն այս տարի համախմբեց ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, բիզնես առաջնորդների, գիտնականների:
Գավառի պետական համալսարանի դասախոսները և ուսանողներն առցանց մասնակցեցին գագաթնաժողովին, ապա քննարկեցին ուշագրավ զեկուցումները՝ կարևորելով համաշխարհային տնտեսական զարգացման արդի միտումների, մարքեթինգային նորարարական պրակտիկաների իմացությունը, լավագույն փորձի կիրառումը։