Category: Без рубрики
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՏԻՏՂՈՍԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
«ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ»
Գավառի պետական համալսարանում կայացավ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջին բեմելը՝ «Բարև, մե՛նք ենք» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցեցին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, ինչպես նաև Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհիներ Գայանե Իսրայելյանի, Ասպրամ Մարտիրոսյանի և Անահիտ Խաչատրյանի ուղեկցությամբ: ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Մանուկյանը և նույն կուրսի ուսանողուհի Անի Լազարյանը ներկայացրին միջոցառման խորհուրդը, այնուհետև ներկայացան ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողները՝ պատմելով իրենց նախասիրությունների ու ձեռքբերումների մասին, անդրադառնալով ընտրած մասնագիտության կարևորությանն ու առանձնահատկություններին։
Միջոցառումն ուղեկցվեց բովանդակալից շնորհանդեսով, հետաքրքիր բեմականացմամբ, երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով:
Ուսանողներին ջերմորեն շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը:
ՀԱՅՐԱՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ԳՊՀ-ՈՒՄ
Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Օվսաննա Գևորգյանի ուղեկցությամբ։ Աշակերտները հանդիպեցին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի հետ, ստացան օգտակար խորհուրդներ մասնագիտական կողմնորոշման մասին։
Աշակերտները եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
ԳՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ «T-GREEN» ԵՎ «KPI4HE» ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատի նիստում քննարկվեց Եվրոպական միության էրազմուս+ «T-GREEN» և «KPI4HE» ծրագրերի ընթացքը, ներկայացվեցին արդյունքները։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ Էրազմուս+ ծրագրերը նպաստում են բուհի կարողությունների զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացմանը, նորարար ուսումնական մեթոդների ներդրմանը և ուսումնառության արդյունավետության բարձրացմանը։ «T-GREEN» ծրագիրը կարևորվեց «կանաչ» կրթության, շրջանաձև տնտեսության և կայուն զարգացման սկզբունքների գործնական ինտեգրման, իսկ «KPI4HE» ծրագիրը՝ բարձրագույն կրթության համակարգում արդյունավետության հստակ չափումներ ներդնելու տեսանկյուններից։ Տիկին Հակոբյանն անդրադարձավ բարձրագույն կրթության կառավարման բարեփոխումներին և կատարողականի արդյունքային ցուցանիշներին՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի պահանջների համատեքստում, նշեց ԳՊՀ-ում նոր՝ «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման մասին, որն իրականացվում է Գավառի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համագործակցությամբ։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց ԵՄ Էրազմուս+ «T-GREEN» և «KPI4HE» ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները, դրանց հիմնական ուղղություններն ու նպատակները՝ ընդգծելով, որ ծրագրերը նախատեսում են համալիր մոտեցումներ կրթական միջավայրի շարունակական զարգացման և ուսումնական գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղություններով։ Լ․ Թոռչյանը ներկայացրեց ծրագրերի աշխատանքային փաթեթների շրջանակներում իրականացված գործողությունները, արձանագրված ձեռքբերումներն ու հետագա անելիքները։
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԻ ՀԵՏ
Գավառի ուսուցողական կենտրոնը «1000 ու մի հարց» խաղ-մրցույթի շրջանակում հյուրընկալեց Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ, դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանին, ով սիրով պատասխանեց կենտրոնի սաների անմիջական հարցերին։ Տիկին Հայրապետյանի անկեղծ պատասխանները զուգակցվում էին հետաքրքիր ու բովանդակալից պատմություններով՝ ընդգծելով ազգային արժեքների պահպանման, մասնագիտության ճիշտ ընտրության և մարդկանց օգտակար լինելու, իմաստալից կյանքով ապրելու անհրաժեշտությունը։
Նշվեց որակյալ ուսումնառության, աշխատասիրության, ընթերցասիրության, ազնվության և բարեխղճության կարևորությունը՝ որպես գիտակից, նպատակասլաց, կարգապահ ու պատասխանատու անհատի կայացման գրավական։
Հանդիպման ավարտին լավագույն հարցի հեղինակներն արժանացան խրախուսական մրցանակների։