Flat Preloader Icon

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորելու Իսպանիայի Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․ ‹‹Ֆինանսներ››, ‹‹Տնտեսագիտություն››, ‹‹Անգլերեն լեզու և գրականություն››:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագիրը նախապատվություն է տալիս նաև սոցիալապես անապահով, հաշմանդամություն, փախստականի կարգավիճակ ունեցող ուսանողներին, ովքեր ստանալու են նախատեսվածից ավելի բարձր կրթաթոշակ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2025թ․ ապրիլի 30-ը։
Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին՝ iro@gsu.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Հարգելի՛ ուսանողներ, օգտվեք միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի ընձեռած հնարավորությունից։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։

ԳՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բուհերի համագործակցության համակարգող Լյուսիլ Բուսքեթը այցելեց Գավառի պետական համալսարան։
Լյուսիլ Բուսքեթը ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանի հետ քննարկեց բարձրագուն կրթության ոլորտում ֆրանսիայի բուհերի և ԳՊՀ-ի միջև համագործակցության հնարավորությունները, այնուհետև հանդիպեց ուսանողների հետ և բովանդակալից շնորհանդեսի ձևով ներկայացրեց ֆրանիսայում ուսանելու և կրթաթոշակ ստանալու հնարավորությունները։
Հանդիպման վերջում ԳՊՀ հյուրը եղավ բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում

ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և ՀՀ Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների սիրելի՛ աշակերտներ, տեղեկացնում ենք, որ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «ԳԱԱ» բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները:
2024 թ. ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար:
Ս. թ. մարտի 27-ին, ժամը՝ 15:00-ին ՀՀ ԳԱԱ (հասցեն՝ ք․ Երևան, Բաղրամյան պողոտա 24) նիստերի դահլիճում տեղի կունենա սեմինարների շարքի երկրորդ հանդիպումը՝ «Ապակոդավորում ենք գենոմը» խորագրով սեմինար:
Որպես մոդերատոր հանդես կգա ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
Սեմինարին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/…/1FAIpQLSetamfl4VV…/viewform…
2024 թ. դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, սիրով հրավիրում ենք ձեզ ծանոթանալու ԳՊՀ միջազգային ծրագրերին, եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և փորձի փոխանակմանը` ս․ թ․ մարտի 30-ին, ժամը՝ 13։00-ին:

Անցկացման վայրը՝ Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարան։

Սիրով սպասում ենք ձեզ։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

Scroll to Top
Գավառի պետական համալսարան